Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻ ՔԻՉ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

09/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե ՀՀ քաղաքացի Շանթ Հարությունյանը Ազատության կամ որեւէ այլ հրապարակում հանրահավաք հրավիրեր ու բարձրախոսով հայտարարեր, որ «այս իշխանություններից պետք է անհապաղ ազատվել», կամ` «մենք պահանջում ենք Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ողջ գործող իշխանությունների հրաժարականը», ու եթե այս հայտարարություններից հետո Շանթ Հարությունյանին Ազատության հրապարակում հերթապահող ոստիկանները ձերբակալեին, կալանավորեին, բանտարկեին, ապա նույն այդ վայրկյանից Շանթ Հարությունյանը կհամարվեր քաղաքական բանտարկյալ, այսինքն` քաղաքացի, որն անազատության մեջ է սեփական քաղաքական հայացքներն ունենալու եւ դրանք բարձրաձայնելու համար: Բայց երբ քաղաքացի Շանթ Հարությունյանը, բացի այս հայտարարություններից (այս հայտարարությունները չափազանց մեղմ են), հանդես է գալիս նաեւ բռնության կոչերով, զինվում է փայտերով ու հրկիզող շշերով, այնուհետեւ դրանք նետվում են ոստիկանների ուղղությամբ, եւ դրանից հետո միայն Շանթ Հարությունյանը ձերբակալվում է, ապա նա ոչ մի պարագայում չի կարող դիտարկվել որպես քաղաքական բանտարկյալ, քանի որ անազատության մեջ է հայտնվել ոչ թե սեփական քաղաքական հայացքներն ունենալու եւ դրանք բարձրաձայնելու համար, այլ բռնության կոչերի եւ բռնություն կիրառելու համար:

Նույնը վերաբերում է Շանթ Հարությունյանի համախոհներից յուրաքանչյուրին: Երեկ ոստիկանությունը հայտնեց, որ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ձերբակալված 20 հոգուց 8-ի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք:

Ութ ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի երկրորդ մասով. «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն` կապված նրանց կողմից իրենց աշխատանքային պարտավորությունները կատարելու հետ»: Նման մեղադրանքով կալանավորվել են Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Վարդան Վարդանյանը, Միսակ Առաքելյանը, Ալբերտ Մարգարյանը, Անուշավան Գրիգորյանը եւ Մկրտիչ Հովհաննիսյանը: Ավելի ուշ նույն մեղադրանքը հարուցվեց. եւ կալանավորվեցին Տիգրան Պետրոսյանը, Հայկ Հարությունյանը, Դավիթ Մկրտչյանը, Սեւակ Մնացականյանը, Արեգ Պողոսյանը եւ Շանթ Հարությունյանը: Քրեական այս հոդվածով օրենսգիրքը սահմանում է պատիժ` ազատազրկում 5-10 տարի ժամկետով: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում գործի քննությունը շարունակվում է…

Հիմա կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ հիշյալ անձինք կալանավորվել են իրենց քաղաքական հայացքների համար: Եթե այդպես լիներ, ապա նրանք կձերբակալվեին ու կկալանավորվեին ավելի վաղ, քան փայտերով ու հրկիզող շշերով զինվելն ու դրանք գործածելը, այն պահից, երբ պարզապես բարձրաձայնում էին իրենց քաղաքական չհանդուրժող դիրքորոշումը: Հետեւաբար, կալանավորվածների մասին մենք չենք կարող ասել, որ նրանք քաղբանտարկյալներ են: Բացի սրանից, եթե նոյեմբերի 5-ին բռնություն գործածները` անկախ նրանց սովորական քաղաքացի թե ոստիկան լինելուց (ոստիկանությունը պնդում է, որ ոստիկանությունը բռնություն չի կիրառել), չպատժվեն օրենքի ողջ խստությամբ, ապա մեր երկրում մշտապես կգտնվեն առնվազն 30 հոգի, ովքեր մշտապես դժգոհ կլինեն ծայրահեղության աստիճանի եւ կկարողանան իրենց դժգոհությունն արտահայտել` բենզինով շշերն այս ու այն կողմ նետելով: Հասկանալի է, որ խնդիրը ոչ թե դժգոհ, անհնազանդ, անգամ` ծայրահեղական տրամադրված մարդկանց մեկուսացումն է` հնազանդ ու հարմարված հասարակությունից, այլ բռնությունները, որոնց հետեւանքով քաղաքացիները վնասվածքներն են ստանում, բացառելը, դրանք կանխարգելելը, ինչը նոյեմբերի 5-ին տեղի չունեցավ եւ էլի տեղի չի ունենա, եթե բոլոր մեղավորներն անխտիր չպատժվեն:

Ուրեմն խոսքը մարդկանց` սեփական քաղաքական ուրույն հայացքների համար պատժելու մասին չէ, ինչը միանգամայն դատապարտելի է, խոսքն ընդամենը հանցագործություն կատարելու համար պատիժ ստանալու մասին է, իսկ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի է ունեցել հանցագործություն. տերմինները սահմանազատել է պետք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ» a la Obama

Հաջորդ գրառումը

ՊԵԿ-Ի ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ «ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ԱՆՎԱԴՈՂԵՐԻ ՊԱՅԹՅՈՒՆ, ԱՅՆՔԱՆ ՄԵԾ ԵԿԱՄՈՒՏ» ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՊԵԿ-Ի ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ «ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ԱՆՎԱԴՈՂԵՐԻ ՊԱՅԹՅՈՒՆ, ԱՅՆՔԱՆ ՄԵԾ ԵԿԱՄՈՒՏ» ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական