Ուրբաթ, Մայիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԵՏԻՆԵ «ԿԱԼՈՇՆԵՐՈՎ»` ԴԵՊԻ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՆՍՏԱՎԱՅՐ

08/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Ա.

Virtualaz.org-ի փոխանցմամբ, նման ակցիայի է նախապատրաստվում Բաքվի Սուրախանի շրջանի Բյուլբյուլ ավանի բնակչությունը: Լրատվամիջոցը գրում է, որ «Հեյդար Ալիեւի պողոտայի եւ օդանավակայանի ճանապարհի «երկու կողմերից բարձրացող պարիսպներից 5 քայլ հեռավորության վրա ապրող հազարավոր մարդկանց վիճակն ավելի վատթար է, քան ամենահեռավոր լեռնային գյուղում»:

Լրատվամիջոցը փոխանցել է մի քանի մարդու կարծիք, որոնք գերադասել են, որ իրենց անունները չհրապարակվեն: Նրանցից մեկն ասել է, որ իրենց ավանում «երբեք ասֆալտապատ ճանապարհներ չեն եղել, բայց նախագահական ընտրությունների ժամանակ, երբ խոսվում էր Բաքվի շրջակա գյուղերի ճանապարհների վերակառուցման մասին, հույս արթնացավ», որ իրենց վիճակն էլ նկատի կառնվի:

«Մենք լսել ենք, որ նախագահը 2 մլն մանաթ է հատկացրել Սուրախանի շրջանի փողոցների բարեկարգման համար, բայց թե ինչպես են ծախսվել այդ փողերը` տեղյակ չենք: Ստիպված մեր միջոցների հաշվին քարուխճով մի կերպ լցրել ենք փոսերը, բայց եկան «Ազերսու»-ի մարդիկ, իբր ջրագիծ էին անցկացնում, քանդեցին մեր արածը, թողեցին-գնացին, հիմա ավանի մի քանի հազար բնակիչները ստիպված ռետինե կոշիկներ են հանգնում` հասնում մինչեւ ասֆալտապատ փողոց, փոխում կոշիկները, նոր քաղաք մտնում»,- պատմել է Բյուլբյուլ ավանի մի բնակիչ:

Նրա ներկայացմամբՙ հուսահատված մարդիկ որոշել են ռետինե ցեխոտ «կալոշներով երթ անել մինչեւ նախագահի նստավայր, գուցե դրանից հետո մի բան փոխվի»: Կհաջողվի՞ նման երթ կազմակերպել, թե՞ ադրբեջանական «քաջարի» ոստիկանությունը դարձյալ մահակածեծի կենթարկի «ազգային արժանապատվության դեմ ոտնձգության կազմակերպիչներին»` կարելի է չկասկածել. Ադրբեջանում ընդունված չէ լսել մարդկանց, հոգալ քաղաքացիների տարրական կարիքները:

Հակառակ դեպքում Մաշտաղա ավանի բնակիչները «նախընտրական հանդիպման» ժամանակ Իլհամ Ալիեւին չէին պաղատի «գոնե խմելու ջրի եւ կոյուղու հարցը կարգավորել»: Իսկ որ Ադրբեջանի մայրաքաղաքում վիճակն իրոք խայտառակ է, վկայում է եւս մի փաստ. օրերս Բաքվի Նարիմանովի շրջանում փողոցների փոսալցման աշխատանքներ կատարելուց հետո բնակիչները սարսափով արձանագրել են, որ քայլում են… նախկին հայ-ռուսական գերեզմանատնից բերված շիրմաքարերի վրայով, շիրմաքարեր, որոնց վրա պահպանվում են հանգուցյալների անուն-ազգանունները եւ անգամ լուսանկարները:

Իշխանությունների լկտիությունը հասել է այն աստիճանի, որ երբ Նարիմանովի շրջանի բնակիչները դիմում-բողոքով ներկայացել են Բաքվի քաղաքապետին, վերջինս, ընդունելով նրանց ներկայացուցիչներին, բառացիորեն հայտարարել է. «Իսկ դուք գիտե՞ք, որ Պետրոս Մեծը Պետերբուրգը կառուցել է մարդկային ոսկորների վրա»:

Ահա այդպես` Իլհամ Ալիեւի դրածոն Բաքուն «բարեկարգում է» հայ-ռուսական գերեզմանատնից բերված շիրմաքարերով, իսկ երբ բնակիչները բողոքում են, իրեն համեմատում է Պետրոս Մեծի հետ: Իսկ Բյուլբյուլ ավանի բնակիչները Հեյդար Ալիեւի պողոտան փակող պարիսպներից այն կողմ դեռ երկար կմնան մոռացության մատնված: Փառք աստծո, Պետրոս Մեծի ժամանակներից մինչեւ իլհամալիեւյան ռեժիմ մարդկությունը հասցրել է «լապտի»-ները փոխարինել ռետինե «կոլոշ»-ներով, որ, իսկն ասած, խորհրդային տարիներին ադրբեջանական «ազգային» տարազի անբաժան մասն էին…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՎՐԱՅՈՎ ԱՍՈ՞ՒՊ Է ԱՆՑԵԼ

Հաջորդ գրառումը

ԱԼ ԲԱՆՈ՞Ն Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ, ԹԵ՞ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԱԼ ԲԱՆՈ՞Ն Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ, ԹԵ՞ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական