Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԽԱՅԻԼ ՇՎԻԴԿՈՅԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն Է

05/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյն, ինչպես հայտնի է, ներկայումս միջազգային մշակութային համագործակցության հարցերով նախագահ Պուտինի հատուկ ներկայացուցիչն է: Շվիդկոյի միջնորդությամբ է կազմակերպվել հայ եւ ադրբեջանցի մտավորականների, հասարակական գործիչների երկու հանդիպում:

Ընդհանուր առմամբ այդ հանդիպումների, այսպես ասած` «օգտակար գործողության գործակիցը» շատ ցածր է, եթե ավելին չասվի: Քանի որ կողմերից մեկը` Ադրբեջանը հայատյացություն եւ թշնամանք է սերմանում նաեւ մշակույթի եւ հասարակական գործիչների միջոցով: Այդուհանդերձ, հայկական կողմից նման հանդիպումների կազմակերպմանը որեւէ քաղաքական նախապայման կամ խոչընդոտ երբեւէ չի առաջադրվել: Թվում է, սակայն, որ վերաբերմունք փոխելու կամ գոնե որոշ ճշգրտումներ անելու հարկ կա: Դրան է մղում Միխայիլ Շվիդկոյի հարցազրույցը vesti.az-ին (տես` http://www.vesti.az/news/179740 ):

Ադրբեջանցի լրագրողի հարցին, թե «Դուք հավանաբար հանդիպել եք նաեւ ղարաբաղցի հայերի, ինչպե՞ս են նրանք արձագանքել Ձեր այցին», Շվիդկոյը հետեւյալ պատասխանն է տվել. «Նրանք հայտնվել են բավական բարդ իրավիճակում: Քչերը կարող են 20 տարի ապրել ինքնահռչակված պետությունում: Հեշտ չէր նայել նրանց դեմքերին` սպիներով, ցավով: Ահա թե ինչու ես կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է լինի քայլ առ քայլ, մարդիկ, որ 20 տարի ապրում են այդ տարածքներում, իրենց կյանքը կտրուկ փոխել չեն կարող»:

Շվիդկոյի ասածից հասկացվում է, որ «կյանքը կտրուկ փոխելու» մասին ձեւակերպումը մարդկանց դեմքերի «սպիների» կամ «ցավի» մասին չէ: Մանավանդ որ դրան նախորդում է հակամարտությունը «քայլ առ քայլ կարգավորելու» նրա ցանկությունը կամ կարծիքը: Հետեւաբար, միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն ադրբեջանական լրատվամիջոցին խոստովանել է, որ հայ եւ ադրբեջանցի մտավորականների, հասարակական գործիչների հանդիպումները Լեռնային Ղարաբաղի «հակամարտության կարգավորման քայլերից» մեկն է, որ «այդ տարածքներում ապրող մարդիկ իրենց կյանքը ոչ թե կտրուկ փոխեն, այլ` աստիճանաբար»:

Փաստորեն Միխայիլ Շվիդկոյը vesti-az-ի միջոցով ադրբեջանական հանրությանը հորդորել է իր առաքելության մեջ Ադրբեջանի համար «վտանգավոր ոչինչ չտեսնել»: Իսկ դա արդեն քաղաքական ուղերձ է, որը ոչ մի կերպ չի կարող տեղավորվել մշակութային եւ հանրային մակարդակով կողմերի միջեւ շփումներ հաստատելու նպատակադրվածության շրջանակներում:

Անդրադառնալով ադրբեջանցի լրագրողի հարցադրմանը, որ «մարդկանց համար հեշտ չի լինի կտրուկ փոխել իրենց կյանքը նույնիսկ այն դեպքում, երբ ապրուստի միջոցներ չկա՞ն (Լեռնային Ղարաբաղում)», ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն այս դիտարկումն է արել. «Դա (ԼՂՀ-ն) ինքնահռչակված ամենահարուստ պետությունը չէ, բայց նրանցից (արցախցիներից) ոմանց (՞- Վ. Ա.) համար թերեւս ներկա կացությունը թանկ է կոմֆորտից: Ես ուզում եմ, որ ադրբեջանցիներն ինձ ճիշտ հասկանան…»:

Սա արդեն հիշեցնում է «Պրավդա»-ի 1988թ. փետրվարյան հոդվածը, որ վերնագրված էր «Հույզեր եւ բանականություն» եւ Լեռնային Ղարաբաղի հայ մեծամասնության պահանջը բնութագրում էր որպես «մի խումբ ծայրահեղականների ձեռքի գործ» եւ կոչ էր անում, որ «աշխատավորությունը չտրվի անհիմն հուզականության, այլ առաջնորդվի բանականությամբ»:

Անցել է քառորդ դար: Մի՞թե դա բավարար ժամանակ չէ, որպեսզի «հույզերի եւ բանականության տեսության» ջատագովների համար պարզ լինի, որ Արցախում ոչ թե «ոմանք», այլ ամբողջ ժողովուրդն է ներկա ինքնիշխան կացությունը գերադասում ադրբեջանական «կոմֆորտից», որ մարդիկ «այդ տարածքներում ապրում են» ոչ թե «արդեն 20 տարի», այլ` հազարամյակներ ի վեր, որ Լեռնային Ղարաբաղը «տարածք» է Ադրբեջանի, եւ հայրենիք` հայ ժողովրդի համար:

Ի վերջո, Շվիդկոյն ակնարկում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների «հերթական հանդիպում է նախապատրաստվում», ուստի չի բացառում, որ իր առաքելությունը «վերստին պահանջված լինի»: Գուցե արժե՞ մտածել «մշակութային երկխոսության» նպատակահարմարության մասին: Իսկ գուցե vesti.az-ը նենգափոխե՞լ է Շվիդկոյի մտքերը…

Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԺՆԵՎ ՉԻ ԳՆԱ ԻՐԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԷԿՈ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՈՒՐԾԱՁՈՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԷԿՈ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՈՒՐԾԱՁՈՐՈՒՄ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական