Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ 2 ԱՆԿՐԿՆԵԼԻ ՀԱՄԵՐԳ ՎԼԱԴԻՄԻՐ ՍՊԻՎԱԿՈՎԻ ԵՎ ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԻ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ

Մ. Հ.

Հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 10-11-ը Հայաստանում համերգներով հանդես կգա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ:

Երեւանյան համերգը կկայանա նոյեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, եւ նվիրված են Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր, անվանի ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի 80-ամյակին:

Իսկ նոյեմբերի 11-ին Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Վ. Սպիվակովի ղեկավարությամբ, ելույթ կունենա Գյումրիում: Այդ համերգը կկայանա «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում:

Որպես մենակատարներ հանդես կգան Ալեքսանդր Ռոմանովսկին (դաշնամուր, Իտալիա), Վասիլի Լադյուկը (բարիտոն, Ռուսաստան), Ջուլիետ Գալստյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա) եւ Հասմիկ Պապյանը (սոպրանո, Ավստրիա):

Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հայաստանյան համերգները տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների եւ ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ

Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: