Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՄՀԵՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կյանքի 74-րդ տարում վախճանվեց հանրապետության ճանաչված պատմաբան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մհեր Ստեփանի Կարապետյանը:

Մ. Կարապետյանը ծնվել է 1939 թ. դեկտեմբերի 11-ին Երեւանում, ուսուցչի ընտանիքում:

1962-ին ավարտելով Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետըՙ նա իր ամբողջ գիտակցական կյանքը կապեց մանկավարժական մայր բուհի հետ:

1964 թ. ընդունվել է Մանկավարժական ինստիտուտի առկա ասպիրանտուրան` հայոց պատմության գծով:

1967-1975 թթ. աշխատել է իբրեւ ինստիտուտի գիտական քարտուղար:

1972-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1975-1995 թթ. եղել է հայոց պատմության ամբիոնի դոցենտ:

1996-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, այնուհետեւ ստացել պրոֆեսորի կոչում:

1997-ից մինչեւ օրս հայոց պատմության ամբիոնի վարիչն էր:

Մ. Կարապետյանը հեղինակ է շուրջ 100 գիտական եւ ուսումնամեթոդական աշխատանքների, որոնցից տասը` մենագրություններ եւ ուսումնական ձեռնարկներ: Նրա աշխատությունները վերաբերում են հայ ազգային-ազատագրական շարժման եւ Հայոց ցեղասպանության պատմության եւ պատմագրության հարցերին:

Մ. Կարապետյանի ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել բազմաթիվ ասպիրանտներ եւ հայցորդներ: Նա սիրված դասախոս էր, ուսանողների եւ գործընկերների համար` ջերմ զրուցակից: Մ. Կարապետյանը մանկավարժական համալսարանի եւ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի հայոց պատմության մասնագիտական խորհուրդների անդամ էր: Երկար տարիներ ղեկավարել է Մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի գիտական եւ ուսումնամեթոդական հարցերի հանձնաժողովի աշխատանքները:

Մ. Կարապետյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու, Խաչատուր Աբովյանի մեդալներով, Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալով:

Մ. Կարապետյանի հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների սրտերում:

Հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին, ժամը 18:00-ից, Սբ Հովհաննես եկեղեցում, թաղումըՙ հոկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին: