Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՅՈՒՆ Է, ՔԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԸ

23/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի. Պ.

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը , անդրադառնալով Վիլնյուսի գագաթաժողովից առաջ տարածաշրջանային զարգացումներին` երեկ «Peoplemeter» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումը հարցերի տեղիք է տալիս, քանի որ Հայաստանի նախագահը դեռեւս չի բացատրել Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշման հանգամանքները: Ռուսաստանը նույնպես չի ասել, թե ե՞րբ ու ինչպե՞ս է Հայաստանը միանալու Մաքսային միությանը: Իսկ իր որոշմամբ Հայաստանն ավելի շատ ոչ ասաց Եվրոմիությանը, քան այո Մաքսային միությանը:

Քաղաքագետի խոսքով` Հայաստանն առավել կայուն երկիր է, քան տարածաշրջանի մյուս պետությունները, սակայն այսօր այս առավելությունը վտանգի տակ է: Իսկ հայ-ռուսական հարաբերությունները, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, թեեւ շատ կարեւոր են, սակայն քննադատելի են դրանցում առկա վստահության պակասն ու անհամաչափությունը:

Ռիչարդ Կիրակոսյանը նաեւ ընդգծում է, որ դեռեւս հստակ չէ` Հայաստանն իրապես կանդամակցի՞ Մաքսային միությանը, թե՞ ոչ. «Իրականում Սերժ Սարգսյանը սեպտեմբերի երեքին ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, եւ նրա մշուշոտ խոստումը դեռեւս փաստ չէ»: Բացի դրանից` հետաքրքրական եւս 2 զարգացումներ են տեղի ունեցել Մաքսային միությանը միանալու որոշումից հետո: Ըստ նրա` Բելառուսն ու Ղազախստանն այնքան էլ հակված չեն Հայաստանին ընդունելու Մաքսային միության շարքերը, եւ երկրորդ զարգացումն այն է, որ հիասթափություն ապրեցին օտարերկրյա ներդնողները, որոնք կցանկանային ներդրումներ անել ոչ թե Մաքսային միության, այլ Եվրոմիության հետ սերտ կապեր ունեցող պետությունում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ- ԹՈՒՐՔԻԱ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼ

Հաջորդ գրառումը

ՀԱՑ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՑ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական