Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԵՄ- ԹՈՒՐՔԻԱ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼ

Պ. Ք.

Եվրոմիությունը հոկտեմբերի 22-ին որոշել է Թուրքիայի հետ բանակցությունների նոր փուլ սկսել այդ երկրի անդամակցության հարցի շուրջը: Այդ մասին հայտարարել են ԵՄ-ում ներկայումս նախագահող երկիր Լիտվայի իշխանությունները:

Եվրոհանձնաժողովի հանձնարարականներին հետեւելովՙ ԵՄ երկրների եվրոպական գործերի նախարարները Լյուքսեմբուրգում իրենց հանդիպման ժամանակ պայմանավորվել են առաջիկա նոյեմբերի 5-ից ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների նոր փուլ սկսել 3 տարվա ընդմիջումից հետո, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը: