Կիրակի, Հուլիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԲ ՍՏՈՒՄ ԵՆ ՀԱՅ «ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ»

17/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Amnesty International»-ին ասել են, թե զինվոր է բռնաբարվել, մինչդեռ իրականում նման բան չի եղել

«Մեդիակենտրոն»-ի երեկվա քննարկումը որքան թեժ, նույնքան էլ մտահոգիչ էր ու որոշ դրվագներով նաեւ տհաճ: Կենտրոնի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության «Հայաստան. փոփոխությունների համար տեղ չկա» զեկույցն էր, որը Լոնդոնից ուղիղ տեսազանգով ներկայացրեց կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի հարավկովկասյան հատվածի հետազոտող, ազգությամբ ադրբեջանցի Թուրալ Ահմեդզադեն : Վերջինս նշեց, որ զեկույցի հիմքում Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացրած տվյալներն են. փաստերը, համաձայն որոնցՙ Հայաստանում ակտիվիստները, քաղաքացիական հասարակությունը դեռ սպառնալիքի տակ են, հարձակումները քաղաքացիական հասարակության եւ քաղաքական ակտիվիստների վրա շարունակվում են:

«Մենք Հայաստանի կառավարությանը կոչ ենք արել պաշտպանել բոլորի ազատ խոսքի իրավունքը, այդ թվումՙ նրանց, ովքեր քննադատում են իշխանություններին եւ արտահայտում կարծիքներ, որոնք չեն համընկնում ընդհանուր ընդունված կարծիքին», ասաց Ահմեդզադենՙ հավելելով, որ իրենք զեկույցում ներառել են, որ բանակում զինծառայող Ժորա Մկրտչյանին բռնաբարել, եւ այդ թեմային անդրադարձած լրագրող, «Լրագրողները հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանին հրավիրել են դատախազություն:

«Ժաննա Ալեքսանյանը մեզ պատմել է, որ ՊՆ քննչական ծառայությունը եւ զինդատախազությունն իրենից պահանջել են դադարեցնել բանակում չարաշահումների մասին հետաքննությունները: Նա մեզ մանրամասն ներկայացրել է Ժորա Մկրտչյանի մահվան հանգամանքներըՙ եւ որ իրեն երկու անգամ հրավիրել են դատախազություն: Հայաստանում արգելվել է Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գրքի վաճառքն ու գրողին կանչել են ոստիկանություն», ասաց նա:

«Ալեքսանյանը հրավիրվել է ոչ թե դատախազություն, այլ քննչական ծառայությունՙ ցուցմունք տալու: Համաձայն օրենսդրությանՙ քննիչը անհրաժեշտության դեպքում ճշմարտությունը բացահայտելու համար պարտավոր է կանչել այն անձանց, ովքեր կարող են այս կամ այն տեղեկատվությանը տիրապետել: Ժաննա Ալեքսանյանը պնդում էր, որ զինծառայողին բռնաբարել են, եւ մենք նրան երկու անգամ հրավիրել ենքՙ պարզելու, ինչ տեղակատվության է տիրապետում», ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալ, փոխգնդապետ Հայկ Գրիգորյանը ՙ հավելելով, որ ոչ մի երկրում հետաքննության կանչելը չի կարող դիտարկվել որպես կարծիքի վրա բռնանալ: Ժաննա Ալեքսանյանն էլ նախ շնորհակալություն հայտնեց «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությանը եւ Թուրալ Ահմեդզադեին, որ հետաքրքրվում եւ անհանգստանում են հայկական բանակով, այնուհետեւ ասաց, որ ինքը արդեն 20 տարի զբաղվում է զինծառայողների իրավունքներով ու որ այս տարիների ընթացքում որեւէ խնդիր չի ունեցել քննչական մարմինների հետ:

«Մենք հրապարակում ենք միայն փաստեր: Ուզում եմ ասել, որ վերջին 3 տարիներին բանակի թեման տաբու չէ, եւ մամուլը գրում է խախտումների մասին: Վերջին երեք տարում կա առաջընթաց: Ինչ վերաբերում է Ժորա Մկրտչյանին, ապա ես ձայնագրություններին չեմ հավատում եւ կարող եմ ասել, որ զինվորին սպանած եւ բռնաբարած զինծառայողներից ոչ մեկը ոչ մի օր չի նստել»:

«Տիկին Ալեքսանյան, եթե ձեզ հայտնի է գեթ մեկ փաստՙ հանցագործություն անելու մասին, ձեր պարտավորությունն է հայտնել այդ մասին: Ինչ վերաբերում է ժորա Մկրտչյանի գործին, ապա բռնաբարություն չի եղել, եղել է ծեծ, զինծառայակիցներն են ծեծել, գործը ուղարկվել է դատարան, եւ 3 զինծառայող դատապարտվել է», ասաց Գրիգորյանը: Տիկին Ալեքսանյանը միայն ժպտաց:

Որոշ ժամանակ այնպիսի տհաճ տպավորություն էր, որ հավաքվածները բացատրություն էին տալիս Թուրալ Ահմեդզադեին: Մի կողմն անընդհատ հավաստիացնում էր, որ հայկական բանակում ամեն ինչ սարսափելի էՙ բռնաբարություններ, սպանություններ, կեղծիքներ, մյուս կողմն էլ հավաստիացնում էր, որ բռնաբարություններ չկան ու տարեցտարի աշխատում են խնդիրները հասցնել նվազագույնի: Իրականությունն իսկապես ցավալի էր, քանի որ Հայաստանի թշնամի երկրի ներկայացուցչի մոտ իրավապաշտպան ներկայացողները իրենց ու երկիրը այդ նույն թշնամուց պաշտպանող բանակին էին հայհոյում: Ի վերջո, Հայաստանի կառավարության անգամ ամենակոռուպցված ու ամենաօրինախախտ անդամը շատ ավելի մտահոգ կլինի հայկական բանակով, քան Լոնդոնում բնակվող ադրբեջանցին, ում էլ մեր իրավապաշտպան կազմակերպությունները պատմում էին բանակի եղած ու մանավանդ չեղած դեպքերի մասին:

«Չե՞ք կարծում, որ զեկույցում կանխակալ վերաբերմունք կա ՀՀ բանակի նկատմամբ: Նույն Հովհաննես Իշխանյանն ասել է, որ իր գիրքը մտացածին է եւ այժմ հումորով է հիշում այս ամենը: Ես ինքս ծառայել եմ բանակում, հնարավոր չէ նման բան, հնարավոր չէ զինվորին բռնաբարել», ասաց քննարկման ներկա լրագրողներից մեկը: Ու թեպետ հարցն ուղղված էր Ահմեդզադեին, սակայն «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» ղեկավար Վարդան Հարությունյանը բարկացավ ու ասաց, թե ոնց չկա բռնություն, ոնց չկա ծեծ: «Ամեն ինչ էլ կա մեր բանակում», ասաց Հարությունյանը: Վերջինիս հետ համամիտ էր նաեւ Ժաննա Ալեքսանյանը: Ահմեդզադեն լրագրողի հարցին չպատասխանեց, իսկ հաջորդ հարցին, թե կազմակերպության զեկույցում քանի՞ գործ է ներկայացված, ո՞ր ընթացքին է վերաբերում, Ահմեդզադեն ասաց, որ կարծես երեք կամ չորս, սակայն իրենք վստահ են, որ նման գործերը շատ են: Նա խոստովանեց, որ առանձնապես չի ուսումնասիրել հայկական կազմակերպությունների ուղարկած նյութերն ամբողջությամբ եւ գրեթե չի նախապատրաստվել քննարկմանը:

«Եթե նման բաներ գոյություն չունեն, ինչո՞ւ ենք այդպես վերաբերվում գրքին: Ինչո՞ւ Հովհաննեսին հարցաքննության կանչեցին: Միջազգային կազմակերպություններն իրենց զեկույցները կազմում ենՙ ելնելով նրանից, թե ինչ է տեղի ունենում երկրում, բանակում, բանտերում: Չի կարելի աչքերը փակել եւ ասելՙ մեզ մոտ ամեն ինչ լավ է, բանակում զինվորներին չեն ծեծում», ասաց Հարությունյանը եւ որոշակի դադարից հետ հայտարարեց, որ իր երեխան էլ է շուտով գնալու բանակ:

Ռազմական ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մնացականյանն ասաց, որ Իշխանյանը գրքում գրել է բանակում ծեծի դեպքերի մասին, եւ իրեն հրավիրել են հարցաքննությանՙ պարզելու դեպքի հանգամանքները: «Իշխանյանի նկատմամբ հետապնդում չի եղել, եղել է կանչ: Նա հայտարարել է, որ այն, ինչ գրել է գրքումՙ հորինվածք է: Ինչ վերաբերում է գրքին, ապա չի կարելի գրախանութներում վաճառել, քանի որ 15-16 տարեկան տղաները դա կարդալով կհիասթափվեն, կվախենան եւ չեն ցանկանա գալ ու բանակում ծառայել: Մինչդեռ այն, ինչ գրել է Իշխանյանը, ինքն էլ հավաստիացնում է, որ հորինվածք է, իրականությանը չի համապատասխանում: Օրինակՙ դուք կարդացե՞լ եք այդ գիրքը», հարցրեց Մնացականյանը Հարությունյանին:

«Դե հա, ես կարդացել եմ, սիրում եմ գրքեր կարդալ, Հովհաննեսին էլ փոքր հասակից եմ ճանաչում, բայց էդ գիրքը տուն չէի տանի ու ընտանիքիս անդամներին ցույց չէի տա», ասաց Հարությունյանը:

Քննարկմանն այնպիսի տպավորություն էր, ոչ իրավապաշտպանները գույները շատ էին խտացրել բանակի խնդիրների մասին գրելիս ու հիմա չէին կարողանում հիմնավորել: Անհրաժեշտ էր սուր խոսքեր ասել, սակայն իրականությունը կարծես թե այլ էր, ու նախարարության ներկայացրածին հակափաստարկ չէին կարողանում ներկայացնել:

Նախորդ գրառումը

ՄԱԿ-ՈՒՄ ԻՍՊԱՆԵՐԵՆԻ ՕՐԸ ՆՇՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՍԱՐՔԸ ԿԿԱՆԽԻ ԳԼԱՈՒԿՈՄԱՅԻ ԲԱՐԴԱՑՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՍԱՐՔԸ ԿԿԱՆԽԻ ԳԼԱՈՒԿՈՄԱՅԻ ԲԱՐԴԱՑՈՒՄԸ

Լրահոս

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

18/07/2026

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։ Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...

Ռուսաստանի պատասխանը կլինի շատ շուտով և շատ կոշտ. Կարասին

18/07/2026

Ռուսաստանն արձագանքել է Ուկրաինայի ԶՈւ կողմից երկրի քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստին: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության  Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի...

Էրլինգ Հալանդը 430 տարվա վաղեմություն ունեցող գիրք է նվիրել Բրյունեի գրադարանին

18/07/2026

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող 25-ամյա Էրլինգ Հալանդը վերջերս Նորվեգիայում կայացած աճուրդում 134,000 դոլարով ձեռք է բերել Սնորի Ստուրլուսոնի...

Կադիրովը կոչ է արել կրակ բացել այն երկրների վրա, որոնք աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային

18/07/2026

Մենք հետևակայիններ ենք և պատրաստ ենք առաջ շարժվել Գերագույն գլխավոր հրամանատարի մատնանշած ցանկացած ուղղությամբ, իսկ հատուկ նշանակության ջոկատները բառացիորեն այրվում...

Կիբեռմարտահրավեր․ Ակտիվացրեք «Stop» կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՀՀ ՆԳՆ

18/07/2026

Իրան-ԱՄՆ փոխադարձ հարվածները շարունակվում են

18/07/2026

Իրանն ու ԱՄՆ-ն դարձյալ փոխադարձ հարվածներ են հասցրել: Մասնավորապես՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ թիրախավորվել են Իրանի ՀՕՊ համակարգերը,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական