ԽՈՍԵԼԱԺԱՄԱՆԱԿ ԵՎ SMS-ՆԵՐՙ «ՄՏՍ ԿՈՆԵԿՏ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ» ԵՎ « ՄՏՍ ԿՈՆԵԿՏ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ+» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՆՈՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մինչեւ ս.թ. դեկտեմբերի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» եւ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլանների բաժանորդագրվողները կստանան ամսական 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ եւ դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն ընձեռող փաթեթՙ միեւնույն ամսավճարի դիմաց:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:
