Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՄԵՂՐԻՆ ԵՎ ԱԳԱՐԱԿԸ ԿԳԱԶԻՖԻԿԱՑՎԵՆ

Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2011-ին ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ստացված 2 մլն դոլարի չափով դրամաշնորհով Մեղրու եւ Ագարակի համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը երեկ կառավարությունը ներառեց պետբյուջե: Տեղեկացվեց, որ նախագծման աշխատանքն ավարտվել է, ճշտվել են ներմուծվող ապրանքի ցանկն ու քանակը, աշխատանքի ծավալը: