Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՄԱՏՅԱՆ ԳՆԴԻ» ՏԻԿՆՈՋ ԱՐԱՐՔԻՑ ՎՐԴՈՎՎԱԾ

05/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Ես Սաթիկը չեմ սիրեր, ըմմա Սաթիկը չսիրողը դհա չեմ սիրեր, ասում էր մեծ մայրս, եւ մենք ծիծաղում էինք առանց իմանալու, որ այդ դարձվածքին անդրադառնալու եմ 70 տարի հետո:

Րաֆֆի, բարեկամս, եղբայր իմ պատվական, դու լավ գիտես, չէ՞, որ «ես քեզ ճանաչում եմ» ասելը քիչ է: Քանի տարի է անցել, երբ դեռ պատանի էիր եւ ժամանեցիր Երեւան, աճեցիր, աճեցիր դարձար նախագահի թեկնածու. ճշմարտախոս ես, արդարամիտ, փայլուն ճառախոս, հայրենասեր, անձնազոհ, հետաքրքիր տղամարդ, լեզուներ գիտես, լավ հայր ես, լավ ամուսին, լավ ընկեր, լավ քաղաքացի (կարող եմ շարունակել, սակայն ինքնասիրությունդ չվիրավորեմ, կասեր Վահե-Վահյանը), բայց ոչ դիվանագետ:

Ասա, խնդրեմ, աշխարհաճանաչ հայի զավակ, Ստրասբուրգում «մատյան գնդի» անդամ կնոջ հարցը նախագահին կարո՞ղ էր առանց կուսակցության գիտության լինել: Թե՛ դրական, թե՛ բացասականՙ պատասխանդ ոչինչ է փոխելու, քանզի այդ արարքը մեր հզոր լեզվում անուն չունի:

Թողնենք Սերժին: Նա խաղամոլ է, կնամոլ է, գինեմոլ է, «դալմագարդենմոլ» է, բնավ կարեւոր չէ: Կարեւորը հաջորդ հարցիս պատասխանն է: Չէ՞ր կարող «մատյան գնդի» առաջատարը չարաբաստիկ (սա հարցի բնորոշ բառ է, ոչՙ արարքի) ասելիքը հնչեցներ Երեւանում կամ մեկ այլ պետությունումՙ Ղարաբաղում: Ինչո՞ւ հենց օտարի մոտ, ինչո՞ւ այդքան դավադիր, այդքան ստոր: Եթե հաշվարկն այն էր, որ դրանով հանրապետությունում անպատժելիության մթնոլորտը կփոխվի, ոզնին չի հավատա, արտագաղթը կկանգնի, ոզնու տղան չի հավատա, սփյուռքահային պաշտպանության նախարարության մեդալ (այդ թվում նաեւ Թուրքիայի քաղաքացու) փաստը կայպանվի, ոզնու թոռը չի հավատա: Եվ այսպես, ոզնի, ոզնի մինչեւ վերջ: Ստրասբուրգը կփոխի՞ …

Ես դիմում եմ Ձեզ, պարոն նախագահ (Դուք լավն եք, թե վատը, դա այլ հարց է), եթե մեր պատմության մեջ, ցավոք, ծանոթ դավաճանության փաստը եւս ներվի, ինչպես շատ այլ արարքներ, ապա դա կխոսի ոչ միայն Ձեր, այլեւ ողջ ազգի որակի մասին:

Դուք հասկանո՞ւմ եք, որ Դուք ազգի սիմվոլն եք: Սիմվոլըՙ Մարտիրոս Սարյանի կողմից է գծված. կամ առյուծ ու վագր է պատկերում, միեւնույն է, ժողովուրդը պարտավոր է հարգել:

Չգիտեմ, որ միլիոներորդ մասով այդ սիմվոլը նաեւ իմն է, եւ ինձ պատկանող մասով ես պատիվ եմ պահանջում, ես վրդովված եմ, զայրացած:

Աշխարհը գիտե, որ իմ ողջ ազգն ու տակը եւ ես Հայաստանում ենք, եւ եթե «մատյան գնդի» տիկինն այս երկրում ապրի, ես էլի չեմ փախչի, բայց, հավատացեք, փախչողին չեմ մեղադրի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԲ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆ ՈՒ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ ԶՈՒԳՈՐԴՎՈՒՄ ԵՆ

Հաջորդ գրառումը

ԱՆԳԼԻԱՀԱՅ ՔՐՈՆԻԿ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԳԼԻԱՀԱՅ ՔՐՈՆԻԿ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական