Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԸ ԿՆՇԵՆ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ

Մ. Հ.

Հայաստանում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»:

Գրադարաններն այժմ պատրաստվում են այդ օրվան` կազմակերպելով ավելի քան 300 միջոցառում. կլոր սեղաններ, գրական-գեղարվեստական երեկոներ, գրադարանային խնդիրների քննարկումներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ եւ այլն:

Այս տարի առանձնակի ուրախությամբ իրենց մասնագիտական տոնը կնշեն Շիրակի մարզային գրադարանի գրադարանավարները: Հոկտեմբերի 7-ին Շիրակի նորաբաց մարզային գրադարանն իր հարկի տակ կհյուրընկալի հանրապետության մշակույթի եւ գրադարանային ոլորտի ներկայացուցիչներին, ընթերցողներին: Գրադարանի շենքը, որը համարվում է Գյումրի քաղաքի – պատմաճարտարապետական շինություններից մեկը, վերակառուցվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Իտալիայի կառավարության եւ ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ: