Չորեքշաբթի, Ապրիլի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՀԱՇՏՎԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԻ «ԿՈՐՍՏԻ» ՀԵՏ

04/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իլհամ Ալիեւը Ադրբեջանի նախագահի` հոկտեմբերի 6-ին կայանալիք ընտրություններին մասնակցում է «Պահպանիր քո ներկան. քվեարկիր Իլհամ Ալիեւի օգտին» կարգախոսով: Ընտրությունների ժամանակ թեկնածուների կարգախոսները էական դեր չեն կատարում նրանց հաջողությունների կամ անհաջողությունների գործում, բայց եթե կարեւոր չլինեին, ապա թեկնածուները քարոզարշավին կմասնակցեին առանց կարգախոսների, իսկ կարգախոսները ամեն թեկնածուի համար մշակում են մասնագետներ` ելնելով տվյալ հասարակության պահանջներից:

Հետեւաբար, Իլհամ Ալիեւի թիմի կարծիքովՙ ադրբեջանցի հասարակությունը կողմնակից է, նրա մեծամասնությունը ձգտում է, ավելի շատ կարիք ունի հենց «ներկան պահպանելու»: Դիցուք, Ադրբեջանի տնտեսությունը երկնիշ թվերով առաջ է գնում, նավթարդյունաբերությունը աննահանջ աճ է գրանցում, Ադրբեջանի բյուջե, ադրբեջանական արդյունաբերության վրա հիմնված տնտեսությունից մեծ գումարներ են մտնում ամեն տարի: Ընդունենք, որ ադրբեջանական բանակը տարեցտարի համալրվում է գերժամանակակից զինամթերքով, այդ երկրի զինված ուժերն այսօր պատրաստ են «մի քանի րոպեում» ոչ միայն «հետ բերել» Լեռնային Ղարաբաղը, այլեւ միաժամանակ ծնկի բերել Իրանին` «վերականգնելով Մեծ Ադրբեջանը»: Մի պահ ընդունենք, որ հարեւան երկրի բանակում մահվան ելքով բռնությունները մասսայական բնույթ չեն կրում, այդ երկրի զինվորների բարոյահոգեբանական պատրաստվածությունն աննախադեպ բարձրացել է, ադրբեջանական հասարակության ներսում իսպառ վերացել է սոցիալական անդունդը, այդ երկիրն այլեւս թմրամիջոցների տարանցիկ գոտի չէ եւ թմրամիջոցների օգտագործման իր չափանիշով ամենեւին էլ առաջատարը չէ տարածաշրջանում… Հետեւաբար, մի պահ ընդունենք, որ հարեւան երկրի ներկան նախանձելիորեն լավ է, ու Ադրբեջանն իր արտաքին ու ներքին քաղաքական հաղթանակների շարքով պատմության մեջ է արդեն մտել որպես ոչ թե «կրակների երկիր», այլ` «կրակի կտոր»: Բայց, այսքանով հանդերձ անգամ, Ադրբեջանի ներկան Ադրբեջանն է` առանց Ղարաբաղի, որը երբեք նրան չի պատկանել: Հետեւաբար Իլհամ Ալիեւը, «Պահպանիր քո ներկան. քվեարկիր Իլհամ Ալիեւի օգտին» կարգախոսով ցանկանում է ցույց տալ, որ ինքն ու ադրբեջանցի հասարակության մեծամասնությունը (որը հոկտեմբերի 6-ին անկասկած ընտրելու է Իլհամ Ալիեւին երրորդ անգամ անընդմեջ Ադրբեջանի նախագահի պաշտոնում) հաշտվել են իրենց` առանց Ղարաբաղի ներկայի հետ, ավելին, ցանկանում են պահպանել այդ ներկան:

Ի դեպ, հիշեցնենք, որ նախօրեին ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հարցին (որն ուղղակի անիմաստ է վերաշադրելը), ասել էր, որ պատերազմը վերսկսելու պարագայում Ադրբեջանը կբողոքի այս անգամ արդեն «սեփական տարածքների» 30 կամ 40 տոկոսի կորստի կապակցությամբ:

Ուրեմն հասկացել են, որ եթե պատերազմը այս հիմնահարցի լուծում է, ուրեմն մենք արդեն լուծել ենք: Հասկացել են ու ցանկանում են պահպանել ներկա՛ն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՎՐԱ ՉԿԵՆՏՐՈՆԱՆԱԼ

Հաջորդ գրառումը

ԶԻՆԱՆՇԱՆԸ ՇՏԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԼԻԲԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես մենք մտանք Ղարաբաղ,  մտանք Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ. Էրդողան

14/04/2026

Էրդողանը Իսրայելին սպառնացել է ռազմական միջամտությամբ։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ,  մտանք Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ», - ասել է Թուրքիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը. տեսանյութ

14/04/2026

Քիչ առաջ բերման ենթարկվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը. Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց նույն կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։...

ԿարդալDetails
Նորություններ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է

14/04/2026

«Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց...

ԿարդալDetails
Նորություններ

19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է

14/04/2026

Այսօր՝ ապրիլի 14-ին, հերթական մահվան դեպքն է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական