Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ «ՊԱՏՎՈ ՑՈՒՑԱԿԸ»

28/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՕԴԵԹ ԲԱԶԻԼ, Բուկինգհեմշիր, Միացյալ Թագավորություն, Թարգմ. Հ. Ծ.

Ավանդույթ է դարձել, որ նոր տարվա նախաշեմին բրիտանական կառաարությունը ամեն տարի հրատարակում է ցանկը այն հարգարժան մարդկանց, ովքեր իրենց նպաստն են բերել Բրիտանիայի բարօրությանը եւ անհատական բացառիկ հաջողություններ են արձանագրել գիտության տարբեր ոլորտներում: Շատ բրիտանացիներ արժանացել են այդ ցուցակում լինելու պատվին:

Այս հոդվածում նշված «պատվո ցուցակը», սակայն, ոչ մի առնչություն չունի բրիտանական կառավարության հետ: Չի առնչվում նաեւ որեւէ մեկի բարօրությանը նպաստող դրական նվաճումներին: Այս մեկը հրապարակվել է Ադրբեջանի կառավարության կողմիցՙ ոչ թե պարզելու կամ գնահատելու, այլ պարզապես թշնամանքով առանձնացնելու բոլոր նրանց, ովքեր Ադրբեջանում «սեւ ցուցակի» մեջ են եւ հայտարարված են «անցանկալի» անձ (persona non grata):

Պատիվ ունեմ ընդգրկված լինելու այդ ցուցակում եւ լրագրող չլինելովՙ ներկայացված լինել որպես լրագրող: Ինձ համար իսկապես պատիվ է իմ անունը տեսնել շատ հարգված եւ միջազգային ճանաչման արժանացած անձնավորությունների կողմքին: Նրանց թիվը այդ ցուցակում հասնում է 335-ի, կազմելով «բախտավորների մի յուրահատուկ ընկերակցություն»:

Ադրբեջանական այդ «պատվո ցուցակում» ընդգրկված են տարբեր խավերի ու տարբեր մասնագիտությունների մարդիկՙ լրագրողներ, քաղաքագետներ, գրողներ, արվեստագետներ, պատմաբաններ, գիտնականներ, բարերարներ, դիվանագետներ, օպերային երգիչներ եւ այլք, աշխարհի ամենատարբեր կողմերիցՙ Ճապոնիայից մինչեւ Արգենտինա եւ նույնիսկ հարեւան Թուրքիայից, հաստատելով այն ճշմարտությունը, որ Ադրբեջանը թշնամիներ ունի անխտիր ամբողջ աշխարհում:

Իսկ ի՞նչն էր այդ թշնամական ցուցակում ընդգրկված 335 մարդկանց միավորում: Մի՞թե կարող է օպերայի երգիչը վտանգավոր թշնամի լինել Ադրբեջանին, եթե երգում է Ղարաբաղում, կամ խորհրդարանականը, որ Ղարաբաղ է այցելումՙ քննարկելու հակամարտության խաղաղ լուծում գտնելու միջոցներըՙ դիվանագիտական եւ ոչ թե ռազմական հնարավորությունները: Որո՞նք են այն չափանիշները, որոնց առկայության դեպքում մարդիկ ընդգրկվում են այդ ցուցակում:

Ես անձամբ այն կարծիքին եմ, որ մեզՙ 335 անձնավորություններիս նման ցուցակում ընդգրկելու փոխարեն Ադրբեջանի կառավարությունը ավելի ճիշտ կվարվի, եթե մեզ Բաքու հրավիրի եւ հյուրասիրի «նավթա-խավիարային դիվանագիտությամբ», ինչպես սովոր է անել մարտավարական կարեւոր անձնավորությունների հետ, ցույց տա բարեկիրթ վերաբերմունք, հարգանք, սիրալիրություն եւ փորձի իր տեսակետները ներկայացնել մեզՙ համբերությամբ, առավել դատողությամբ եւ ճշմարտացիորեն:

Ես ադրբեջաներենին չեմ տիրապետում, բայց հրատարակված նկարներից պարզեցի, որ այդուհանդերձ երկու շատ կարեւոր անձնավորություններ դուրս են մնացել Ադրբեջանի թշնամիների այդ ցուցակից: Դրանք Ռամիլ Սաֆարովի եւ Իլհամ Ալիեւի անուններն են: Այդ երկու անձնավորությունները շատ ավելի մեծ վնաս են հասցրել Ադրբեջանին, քան որեւէ երգիչ, բարերար, դիվանագետ կամ քաղաքական գործիչ:

Անմեղ հային քնած ժամանակ դաժանորեն սպանելով եւ հետագայում պատիվների արժանանալովՙ Ռամիլ Սաֆարովը ապացուցեց աշխարհին, որ սպանելը եւ հանցագործությունը ընդունված եւ խրախուսված նորմաներ են Ադրբեջանում: Նա պետք է պատվավոր տեղ գրավի այդ ցուցակում, քանի որ իր հանցագործությամբ նա ավելի խաթարեց Ադրբեջանի հեղինակությունը, քան ցուցակում նշված 335 անձնավորությունները միասին կարող էին անել:

Իսկ նախագահ Իլհամ Ալիեւի անունը գուցե Սաֆարովից առաջ դրվի ցուցակում, քանի որ նա էր, որ գնեց Սաֆարովի ազատությունը «նավթա-դոլարա-խավիարային դիվանագիտությամբ»: Ավելին, նա էր, որ միջազգային հանրությանը ցույց տվեց, որ հանցագործությունը գնահատվում եւ խրախուսվում է Ադրբեջանում: Եվ հիմա, երրորդ անգամ նախագահ ընտրվելու նախաշեմին, ինչը ավելի շատ կշեղի մարդկանց ուշադրությունը ներքին խնդիրներից եւ անկարող կդարձնի նրանց ընդդիմադիր խմբավորում կազմելու, քան մի նոր ագրեսիայի սանձազերծումն ընդդեմ Ղարաբաղի:

Իր ժողովրդին պատերազմի մեջ ներքաշելու եւ աշխարհին ցույց տալու համար, որ բոլոր ադրբեջանցիներն են Սաֆարովի նման մարդասպաններ (չնայած ես չեմ հավատում դրան), Ալիեւը արժանի է ամենաառաջին տեղը զբաղեցնելու այդ ցուցակում:

Ես ուրախ եմ եւ երախտապարտ, որ Հայաստանի եւ Ղարաբաղի կառավարությունները իրենց զանգվածային լրատվամիջոցները օգտագործում են խրախուսելու համար միջազգային ճանաչման արժանացած անձնավորությունների այցելությունները Հայաստան եւ Ղարաբաղ: Դրանով նրանք բարի կամեցողների եւ բարեկամների մի լավ խումբ են կազմավորում:

Թող այդ երկուՙ «Հայաստանի եւ Ղարաբաղի բարեկամների» եւ «Ադրբեջանի թշնամիների» ցուցակները օր օրի մեծանանՙ ներառելով հազարավոր նոր անուններ, որպեսզի վերստին հրատարակվելու դեպքում (միգուցե հաջորդ տարի) աշխարհը տեսնի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող քաղաքակրթական տարբերությունը:

Ադրբեջանի կառավարության հրատարակած ցուցակը կարելի է տեսնել այցելելով «http://mfa.gov.az/files/file/Arzvolunmaz%20Shexslerin%Siyahisi-2013-pdf» կայքը:

Նկար 1. Բարոնուհի Քերոլայն Քոքս

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՐԱԿԵԼ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ՎՐԱ

Հաջորդ գրառումը

ՇԻՆԴԼԵՐԸ, ԼԵՄԿԻՆԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՇԻՆԴԼԵՐԸ, ԼԵՄԿԻՆԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական