Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԻՆԴԼԵՐԸ, ԼԵՄԿԻՆԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

28/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Կալիֆոռնիա համալսարանից (UCLA) խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին Չեփմեն համալսարանի (Օրենջ, Կալիֆոռնիա) Ուալաս ամենայն հավատաց մատուռի «Fish Interfaith» կենտրոնում Էլոն համալսարանի պատմության եւ Էլոնի իրավաբանական ֆակուլտետի իրավագիտության պատմության դոկտոր, պրոֆեսոր Դեյվիդ Կրոուին դասախոսություն է կարդալու «Օսկար Շինդլերը, Ռաֆայել Լեմկինը եւ ցեղասպանության հարցը» թեմայով:

Նա փորձելու է բացահայտել կապը փրկարար դարձած նացիստական կուսակցության անդամի, ցեղասպանությունը շրջանառության մեջ դնող Լեհաստանից հրեա փաստաբանի եւ սադիստական մոլուցքով ցեղասպանություն իրականացնող նացիստ Ամոն Գոթի միջեւ: Դաժան հրամանատար, Էսէսի հաուպշտուրմֆյուրեր Ամոն Գոթի անվան հետ է սերտորեն կապված Պլաշովի համակենտրոնացման եւ հարկադրական աշխատանքի ճամբարը: 1943-ի մարտին Օսկար Շինդլերը կարողանում է համոզել Գոթին, որ իր գործարանին կից կառուցի սեփական ենթաճամբարը: Այդ քայլով էլ նրան հաջողվում է Գոթի դաժանություններից եւ անկանխատեսելի սպանություններից փրկել ավելի քան 1100 հրեաների կյանքը:

Պատերազմից հետո Գոթին առաջինը մեղադրանք ներկայացրին, դատեցին եւ մեղավոր ճանաչեցին զանգվածային սպանությունների համար: Երկու տարի անց միայն ՄԱԿ-ն ընդունեց ցեղասպանության ոճրագործությունը կանխելու եւ պատժելու կոնվենցիան:

Պրոֆ. Դեյվիդ Կրոուին նաեւ Կոլումբիա համալսարանի ազգությունների ուսումնասիրությունների ասոցիացիայի պատվավոր նախագահն է: 1990-2004 թվերին անդամ էր Մ. Նահանգների Հոլոքոսթի հուշաթանգարանի կրթական հանձնաժողովի: Նրա հեղինակած գրքերի թվում են «Պետությունների ոճրագործություններն անցյալում եւ ներկայում: Կառավարական հովանավորչությամբ գործադրված վայրագությունները եւ միջազգային իրավական արձագանքները» (2001 թ.), «Արեւելյան Եվրոպայի եւ Ռուսաստանի գնչուների պատմությունը» (Բ. հրատարակություն, 2007 թ.), «Հոլոքոսթը, արմատները, պատմությունը եւ հետեւանքները» (2008 թ.):

Այս տարի Պալգրեյվ Մակմիլան հրատարակչությունը լույս է ընծայելու նրա «War Crimes, Genocide and fustice: A Global History» (Պատերազմական ժամանակների ոճրագործություններ, ցեղասպանություն եւ արդարադատություն: Գլոբալ պատմություն» ուսումնասիրությունը:

Վերոնշյալ դասախոսությանն իր մեկնաբանություններով մասնակցելու է նաեւ Կալիֆոռնիա համալսարանի հայկական եւ միջինարեւելյան պատմական ուսումնասիրությունների ամբիոնի պատվավոր պրոֆեսոր, դոկտ. Ռիչարդ Հովհաննիսյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ «ՊԱՏՎՈ ՑՈՒՑԱԿԸ»

Հաջորդ գրառումը

ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻՑ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻՑ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական