Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ` ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՍԻՐՈՎ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

28/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սեպտեմբերի 24-27-ը Մայր աթոռում տեղի ունեցած Հայաստանյայց առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը, որին մասնակցում էին 62 արքեպիսկոպոս եւ եպիսկոպոս, օրհնությամբ եւ նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Արամ Ա Մեծի տանն Կիլիոկիո կաթողիկոսի, ավարտվել է, եպիսկոպոսաց դասը գոհունակ է ժողովի արդյունավետ ընթացքից` երախտագիտություն հայտնելով Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսին Մայր աթոռում եպիսկոպոսներին եղբայրական սիրով համախմբման հնարավորության համար: Եկեղեցու առջեւ ծառացած զանազան մարտահրավերները եւ հայ ժողովրդին հուզող հարցերը, դրանց առնչությամբ Հայ եկեղեցու տեսակետներն ու մոտեցումներն այսուհետեւ էլ կճշտվեն եպիսկոպոսաց ժողովների պարբերական գումարմամբ, հաջորդն արդեն իսկ նշանակված է 2014 թվականի աշնանը:

Ներկա ժողովի արդյունքները երեկ ներկայացվեցին Մայր աթոռում կայացած մամլո ասուլիսում` նախ Վահրամ քահանա Մելիքյանի ` եպիսկոպոսական ժողովի մամլո դիվանի հաղորդագրության ընթերցմամբ, ապա եւ եպիսկոպոսական ժողովի գլխավոր օրակարգերի վերաբերյալ Նարեկ արքեպիսկոպոս Ալյեմեզյանի ու Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի պարզաբանումներով:

Սեպտեմբերի 24-ին սրբադասման ավանդության վերականգնման հարցը քննության առնելուց հետո եպիսկոպոսսական ժողովը որոշել է որդեգրել Հայոց ցեղասպանության նահատակների հավաքական սրբադասման սկզբունքը եւ հանձնարարել սրբադասման հանձնախմբին` շարունակել նահատակների անհատական եւ խմբային սրբադասման ուսումնասիրությունը` եպիսկոպոսաց առաջիկա ժողովներին ներկայացնելու համար: Ընդ որում` մշակվելու են սրբադասման կանոնակարգը եւ արարողակարգը, որը նույնպես պետք է 2014 թվականին գումարվելիք եպիսկոպոսական ժողովին ներկայացվի: Ապա եւ` ժողովի կողմից որդեգրվելուց հետո հղվի երկու հայրապետներին, որպեսզի նրանք հայրապետական կոնդակով հռչակեն սրբադասում: Դրան համաձայնՙ հատուկ արարողակարգ կհաստատվի, շարական կխմբագրվի, սրբապատկեր կպատրաստվի:

Լրագրողների հետաքրքրասիրությանն ի պատասխան` Նարեկ արքեպիսկոպոսը իրարից չանջատեց ազգային պահանջատիրությունն ու սրբադասման հոգեւոր ոլորտը: Արշակ եպիսկոպոսը սրբադասման քաղաքական հետեւանքների մասին խոսելիս նշեց, որ այն թեեւ կրոնական-հոգեւոր ակտ է, սակայն կարող է քաղաքական ածանցումներ ունենալ, եւ այդ ռիսկերը ժողովի ժամանակ փորձել են գնահատել: Բոլոր դեպքերում եւ անկախ ամեն տեսակի շահարկումներից մեր եկեղեցին պետք է արտահայտի իր վերաբերմունքը ցեղասպանության զոհերի հիշատակի եւ նրանց հոգիների հանգստության ի սեր: Զուգորդելով կրոնական եւ քաղաքական ասպեկտները` նա նաեւ ընդգծեց, որ որեւէ ոճրագործություն նրա հեղինակի պատասխանատվության հարց է առաջացնում, եւ ներողամտության արժանանալու համար երեք գործողություններ են պետք. մեղքի խոստովանություն, հատուցում, եւ այլեւս չկրկնելու նախապայման. «Սա նաեւ հոգեւոր-կրոնական տեսակետից ամբողջական ներդաշնակ է մեր ժողովրդի, մեր ազգի դրսեւորած վարքագծին ցեղասպանության ճանաչման հարցում», ասաց Արշակ եպիսկոպոսը:

Ժողովում մեր եկեղեցու առաջին երկու խորհուրդների` Մկրտության եւ Դրոշմի արարողակարգերի խնդիրները քննարկելով ընդունվել է միօրինակ բնագիր: Սակայն այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են: Երկար ժամանակ է, որ ուսումնասիրվում են Մկրտության ծեսն ու հարակից հարցերը: Հաճախ թե՛ քահանաները, թե՛ ժողովրդի մի ստվար հատված տեղյակ չեն, թե այս կամ այն իրավիճակում ինչպես պետք է վարվել: Ու չնայած կանոնական եւ բարեպաշտական հարուստ ավանդույթ կա այդ առումով, բայց կարծես խզում է առաջացել Մկրտության ամբողջական արարողության եւ մեր կյանքի պայմանների միջեւ, այնպես որ պետք է ներդաշնակեցնել եւ համապատասխանեցնել դրանք: Ըստ բանախոսների` հարցն արդիական է, եւ Մկրտության արդիականացումը ճանապարհներից մեկն է մարդկանց եկեղեցուն կապելու: Նույն խնդիրն է նաեւ ծիսական լեզվի հետ կապված, որի վերաբերյալ բուռն քննարկումները նույնպես հանգեցրել են նրան, որ հավելյալ ուսումնասիրություններ են հանձնարարվել: Ծեսի լեզվի հետ կապված հարցը դիտարկվում է երկու մարտահրավերների տեսակետից. եկեղեցին պահպանողական արժեքներ կրող հաստատություն է, բայց մյուս կողմից` կան նաեւ ժամանակակից կյանքի մարտահրավերները: Երբեմն ծեսի լեզվի անմատչելիության մասին արձագանքներ են լինում, մի զանգված էլ պահանջում է հատկապես գրաբարը պահպանել: Բանախոսները բերեցին կաթոլիկ եկեղեցու օրինակը, երբ ծեսի կրճատումն ու մատչելիությունը նոր զանգվածներ չեն ապահովել դեպի եկեղեցի: Բայց` եկեղեցու առաքելությունն է գտնելու խելամիտ եւ օպտիմալ լուծում, որով կպահպանվի եւ ավանդույթը, նաեւ մատչելի կլինի ծիսական լեզուն ժողովրդին: Հենց դրա համար լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն է ծագել` համապարփակ ուսումնասիրելու եւ վերջնական լուծում առաջարկելու:

Եպիսկոպոսական ժողովն արդյունքներն ափոփելիս անդրադարձ է արել մեր ժողովրդի ազգային, եկեղեցական կյանքում առկա ընկերային, տնտեսական, ժողովրդագրական եւ տարաբնույթ այլ մարտահրավերներին, որոնց ընդառաջ հաստատվել է հիմնադրամ` Հայաստանի, Արցախի եւ սիրիահայության կարիքավոր զավակներին աջակցություն ցուցաբերելու համար:

Հիմնադրամի գործունեության մեկնարկը հաստատվել է 2 միլիոն ԱՄՆ դոլար նախնական դրամագլխով, ապա եւ ստեղծվել է հանձնախումբ` հիմնադրամի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու համար:

Մամուլի այն հրապարակումները, որ հրավիրյալ եպիսկոպոսներից 10-ի բացակայությունը նշանակում է բոյկոտ, Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը անհեթեթ համարեց. տարբեր ժողովներին միշտ էլ տարբեր պատճառներով որոշակի բացակայություններ լինում են: Ըստ նրա` 72-ից 62-ի ներկայությունն արդեն իսկ խոսուն վկայություն է, քվորումն ապահովված էր, եւ այլ մեկնաբանություն լինել չի կարող:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՍԿՍՎՈՒՄ Է ՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ԹԱՆԱՔ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԻ ԼԻՆԻ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ԹԱՆԱՔ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԻ ԼԻՆԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական