Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

43 ՄԼՆ ԴՈԼԱՐ, ԳՈՒՄԱՐԱԾ 1 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ԻՑ

Ա. Մ.

Խոսելով ԱՄՆ ՄԶԳ (Միջազգային զարգացման գործակալության) հետ Հայաստանի նոր համաձայնագրի ստորագրմանն առնչվող կառավարության հաստատած որոշումների մասին, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ դրանք հնարավորություն են տալիս ԱՄՆ ՄԶԳ-ից ստանալու շուրջ 43 մլն դոլարի օժանդակություն:

Նա նաեւ տեղեկացրեց, որ գյուղատնտեսության ոլորտում համատարած հաշվառում իրականացնելու համար ֆինանսական աջակցության խնդրանքով դիմել է ԱՄՆ ՄԶԳ-ին, Միացյալ Նահանգների կառավարությունը որոշել է 1 մլն դոլար հատկացնել այս աշխատանքների իրականացման համար: