Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՍՊԻՏԱԿՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ՆԱԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ

Ա. Մ.

Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում կառուցված եւ դեռեւս չբաշխված բնակելի տներից չորսը կառավարության երեկվա որոշմամբ հատկացվեց իրացման դիմաց երկու անձի, իսկ եւս ինը` սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերին դասված անձանց:

Անդրադառնալով այս որոշմանըՙ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ պատրաստ են Սպիտակում բնակարաններ առաջարկել նաեւ այն փախստականներին, որոնք հաշվառված են, եւ որոնց նկատմամբ կառավարությունը բնակարանով ապահովելու պարտավորություն ունի: Նա առաջարկեց ցանկացողներինՙ հայտեր ներկայացնել: