Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՔՈՒԹՅԱՆ ՊԱՏԻՎՙ ԱԲՐԱՀԱՄ ԵՎ ՓԱՌԵՆ ՍՐԲԱԶԱՆՆԵՐԻՆ

18/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 15-ինՙ Խաչվերացի տոնին, Մայր աթոռ Սբ Էջմիածնում մատուցած Սուրբ պատարագից հետո մասնավոր արարողության ընթացքում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը արքության պատիվ շնորհեց Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանին եւ Մայր աթոռի միաբան Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանինՙ ի գնահատություն Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու անդաստանում իրենց նվիրյալ ծառայության եւ տարիների վաստակի:

Վեհափառ հայրապետի օրհնությամբ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը եւ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեցին Հայրապետական սրբատառ կոնդակները:

«Նվիրյալ եկեղեցականիդ ծառայության վաստակը հավելվեց առաջնորդական քաջեռանդ գործունեությամբ Սյունյաց թեմում, ուր բոլորանվեր ծառայություն բերեցիք թեմի կարգավորությանն ու շինությանը, հոգեւորականաց սպասավորության արդյունավորմանը, հավատացյալ հայորդյաց հոգեւոր խնամքի բարվոք իրականացմանը: Այսօր Դուք` որպես Վայոց ձորի թեմի առաջնորդ, շարունակում եք նույն նվիրումով պատասխանատու գործունեություն իրականացնել` ի փառս Աստուծո, ի պայծառություն Առաքելական մեր Սուրբ եկեղեցու», – ասված է Աբրահամ սրբազանին ուղղված Հայրապետական կոնդակում:

«…Ավելի քան հինգ տասնամյակ առաջ Ձեր սրտում զգացիք Երկնավոր մեր Տիրոջ սպասավորը լինելու բարձր կոչումը եւ ձեռնադրվեցիք կուսակրոն քահանա: Աստուծո կամոք եւ օրհնությամբ հետագային հովվական ծառայության մեկնեցիք ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմ, ուր նախանձախնդիր ու նվիրյալ ոգով սպասավորեցիք Վաշինգտոնի, Միչիգանի, Չիկագոյի, Իլինոյսի եւ Դետրոյթի ծուխերում: Տիրոջ խոսքը հավատացյալ հայորդիներին մատակարարելու կարեւոր առաքելության հետ զուգահեռաբար` Դուք նաեւ Ձեր ուսումնառությունը ամբողջացրեցիք ԱՄՆ բարձրագույն համալսարաններում: Ձեր տերունապատվեր ծառայությունը արգասավորել եք հատկապես Դետրոյթի հոգեւոր հովվի պաշտոնում, ուր Ձեր ազնիվ ջանքերով եւ անձնական հավաքածուի նվիրաբերումով` Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն կից հիմնեցիք «Ալեք Մանուկյան» թանգարանը:

Գնահատանքով ենք անդրադառնում Ձեր ծառայության արդյունքներին նաեւ Հայաստանում: Դուք քաջեռանդությամբ բարեզարդել եք Ձեր սպասավորությունը Շիրակի թեմում` իբրեւ թեմակալ առաջնորդ, գովելի ավանդ բերելով Շիրակի ընծայարանում` նոր սերնդի եկեղեցականաց պատրաստության կարեւոր գործին: Առանձնակի ուրախություն է Մեզ համար, որ Մեր գահակալության շրջանին Դուք Ձեր նվիրյալ ծառայությունը բերեցիք Մայր աթոռում` թանգարանների եւ վարչատնտեսական բաժնի տնօրենի պաշտոններում: Այսօր Սուրբ Էջմիածնում Ձեզ հատուկ նվիրումով եւ նախանձախնդրությամբ Դուք շարունակում եք Ձեր ջանադիր ծառայությունը` ի շինություն եւ ի պայծառություն Մայր աթոռի:

Ազնիվ եկեղեցականիդ վաստակը ամբողջանում է Ձեր անձնական միջոցներով իրականացվող որբերի հովանավորության աստվածահաճո ծրագրով, որով ուրախություն եք բերում ծնողական խնամքից զրկված կարիքավոր երեխաների կյանքում», – ասված է Փառեն սրբազանին ուղղված Հայրապետական սրբատառ կոնդակում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՊԱԼԻԱՏԻՎ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՊԱԼԻԱՏԻՎ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական