Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 18-ին, ժամը 10-ին Հայաստանի Հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատի մեծ դահլիճում (Երեւան, Խանջյան 11) տեղի կունենա հայ-ռուսական գործարար համաժողովՙ նվիրված Մոսկվայի եւ Երեւանի տնտեսական համագործակցության զարգացմանը, որին կմասնակցեն երկու քաղաքապետարանների ներկայացուցիչներ եւ գործարարներ:

Միջոցառումը կանցկացվի «ԲԻԶՆԵՍ-ՄԱՐԱԹՈՆ 2013. Մոսկովյան փոքր եւ միջին ձեռնարկությունների գործարար առաքելութունը Երեւանում» ծրագրի շրջանակներում:

Ծրագիրն իրականացվում է Մոսկվա քաղաքի գիտության, տնտեսական քաղաքականության եւ գործարարության դեպարտամենտի նախաձեռնությամբՙ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

2013 թվականին «ԲԻԶՆԵՍ-ՄԱՐԱԹՈՆ 2013» ծրագիրը իրականացվում է 50 քաղաքներում:

Ծրագրի նպատակն է երկու տարածաշրջանների գործարարների միջեւ ուղիղ փոխշահավետ արտադրական եւ առեւտրական համագործակցության ստեղծումը: