Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԲՈԼԻՎՈՒԴՅԱՆ ԵՐԵԿՈ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ի. Պ.

Սեպտեմբերի 16-ին Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հայ հանդիսատեսը կարող է վայելել բոլիվուդյան երգի ու պարի շոու` մասնակցությամբ Հնդկաստանից ժամանած «Շուգըր Ն՚ Սփայս» խմբի:

Բոլիվուդյան երգի ու պարի երեկոն կսկսի 18.30-ին, իսկ մուտքն ազատ է բոլորի համար:

Միջոցառումն իրականացնում են Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Մշակութային կապերի հնդկական խորհուրդը: