Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՆՈՐ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԸ ԲԱՑՎԵՑ ՋՈՒԼԻԱ ԶԻԼԲԵՐՔՎԻԹԻ ՀԵՏ ՀԱՄԵՐԳՈՎ

12/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջանը մեկնարկեց հանրահայտ դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթի (ԱՄՆ) հետ համատեղ համերգով:

Աշնանային համերգաշրջանի բացման առաջին համերգին հնչեցինՙ Սերգեյ Սլոնիմսկի, «Հրեական ռապսոդիա». կոնցերտ դաշնամուրի, լարայինների, ֆլեյտայի եւ հարվածայինների համար, Պյոտր Իլյիչ Չայկովսկի Սիմֆոնիա թիվ 4, երկ 36 ֆա մինոր:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր ուրախությունը հայտնեց մենակատարի` Ջուլիա Զիլբերքվիթի հետ համագործակցության առթիվ:

Ս. Սմբատյանի հավաստմամբ, 2013-14թթ. համերգաշրջանը լինելու շատ բովանդակալի լի անակնկալներով. կան միջազգային պայմանավորվածություններ, Հայաստան կժամանեն հանրահայտ մենակատարներ: Բացի այդ, նոր համերգաշրջանում երիտասարդական նվագախումբը հրավիրված է լավագույն փառատոների ու գործակալությունների կողմից:

Համերգից առաջ Ջուլիա Զիլբերքվիթը հանդես եկավ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ընդգծեց, որ տպավորված է Երեւանով, որտեղ առաջին անգամ է գտնվում:

Նշենք, որ Ջուլիա Զիլբերքվիթն առաջին անգամ չէ, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ է ունենում, մինչ այս` անցած տարի համերգային ծրագրով հանդես է եկել Օդեսայում. «Նվագախումբն ուղղակի հրաշալի է, մենք կատարել ենք շատ բարդ ստեղծագործություններ: Ելույթ եմ ունեցել շատ դիրիժորների հետ: Կան դիրիժորներ, որոնք այնքան էլ շատ չեն սիրում նվագել մենակատարների հետ, սակայն Սերգեյ Սմբատյանը միշտ մեր կողքին է եւ շատ լավ հարաբերությունների մեջ եմ իր հետ»:

Ջուլիա Զիլբերքվիթն ուրախությամբ լրագրողներին ասաց, որ Երիտասարդական նվագախումբը շատ լավ, պրոֆեսիոնալ կոլեկտիվ է եւ շատ աշխատասեր. «Երբեք չեն նեղսրտում, երբ նրանց խնդրում ես ինչ-որ բան եւս մեկ անգամ կրկնել: Երիտասարդական էներգիա եմ ստանում այս նվագախմբի հետ աշխատելիս»: Դաշնակահարուհին տեղեկացրեց նաեւ, որ կոմպոզիտոր Սերգեյ Սլոնիմսկին շատ ուրախ է «Հրեական ռապսոդիայի» հայաստանյան պրեմիերայի համար:

Հատկանշական է, որ Ջուլիա Զիլբերքվիթը ծանոթ է հայկական երաժշտությանը ու շատ է սիրում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները. «Արամ Խաչատրյանի գործերը մեր ռեպերտուարի մասն են կազմում, այնպես, ինչպես Բախը, Մոցարտը, Շոստակովիչը: Ես չգիտեմ որեւէ երաժշտի, որ ստանալով մասնագիտական կրթություն դպրոցում եւ կոնսերվատորիայում, չնվագի Խաչատրյանի գործերից որեւէ մեկը»:

Դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթը տեղեկացրեց նաեւ, որ Նյու Յորքում բազմիցս է մասնակցել Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի հիշատակին նվիրված համերգներին, որոնք արդեն ավանդույթ են դարձել եւ 10-15 տարի անցկացվում են աշնան ամիսներին: Դաշնակահարուհին նշում է, որ երկու ազգերի այդ մեծ վիշտը համախմբում է մարդկանց:

Նվագախմբին համերգաշրջանի բացման առթիվ շնորհավորելու էր եկել նաեւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, որն ընդգծեց. «Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները երիտասարդական ոգի են բերում մեծ արժեքներին: Շատ ուրախ եմ մեր երիտասարդների աշխատասիրության, նվիրվածության համար»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԵՎ ՄՆԱՑՅԱԼ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԽԶՈՒՄԸ ՀԱՍԵԼ Է ԲԱՐՁՐԱԿԵՏԻՆ

Հաջորդ գրառումը

ԲՈԼԻՎՈՒԴՅԱՆ ԵՐԵԿՈ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԲՈԼԻՎՈՒԴՅԱՆ ԵՐԵԿՈ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին։ Այս դատը բացվել է Հայոց պետականության դեմ։  «Պի՛նդ եղեք»․ Դավիթ Իշխանյանը Բաքվի...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական