Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՈՎ Է ՄՈՏԵՆՈՒՄ ԴԱՆԻԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

10/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չնայած դրան, մեր ֆուտբոլիստներից հաղթանակ ենք ակնկալում

Այսօր ժամը 20-ին «Հրազդան» մարզադաշտում կտրվի Հայաստան-Դանիա ընտրական մրցախաղի մեկնարկը: Չեխիայի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակը Հայաստանի հավաքականին հնարավորություն ընձեռեց շարունակելու պայքարը խմբում 2-րդ տեղը գրավելու համար: Ճիշտ է, այդ հաղթանակը ձեռք բերվեց մեծ կորուստների գնով: Ինչպես հայտնի է, Ռոման Բերեզովսկին վնասվածք ստացավ ու փոխարինվեց, իսկ Ռոբերտ Արզումանյանն ու Յուրա Մովսիսյանն էլ 2-րդ դեղին քարտերը ստանալով, ստիպված կլինեն բաց թողնել Դանիայի հետ կայանալիք անչափ կարեւոր հանդիպումը: Հարցականի տակ է նաեւ Արաս Օզբիլիսի մասնակցությունը խաղին:

Խաղի նախօրեին ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպեց լրագրողներին: Նա նշեց, որ այս պահին մտածում է միայն Դանիայի հավաքականի հետ հանդիպման մասին, որին մեր ընտրանին մոտենում է կորուստներով: Չեխերի հետ խաղից հետո ամեն ինչ արվում է, որպեսզի ֆուտբոլիստները շուտ վերականգնվեն: Մարզումներն էլ ավելի քիչ ծանրաբեռնված բնույթ են կրում: Ռոման Բերեզովսկին չի մասնակցի հանդիպմանը: Նրա ապաքինման համար մոտ 20 օր կպահանջվի: Արաս Օզբիլիսը սննդից թունավորվել էր եւ պետք է կրկին հետազոտվի: Վարդան Մինասյանը հույս հայտնեց, որ ամեն ինչ լավ կլինի: Օզբիլիսի մասնակցությունը մեր հավաքականի համար շատ կարեւոր է: Այդ հարցի պատասխանից շատ բանով պայմանավորված կլինի, թե ով կփոխարինի որակազրկված Յուրա Մովսիսյանին:

Հավաքականի գլխավոր մարզիչը դիտել է Դանիայի մասնակցությամբ վերջին հանդիպումը Մալթայի հետ: Ըստ Մինասյանի, դանիացիներն իրենց խաղաոճը չեն փոխել: Պարզապես սկսել են երիտասարդացնել կազմը: Դանիացիների կազմում ներկայումս 6 նորեկներ են ընդգրկված: Վարդան Մինասյանը չհամաձայնվեց լրագրողների այն դիտարկմանը, որ հավաքականը Երեւանում վատ է խաղում: Ըստ նրա, սեփական հարկի տակ միայն Մալթայի հետ ենք վատ խաղացել: Սակայն փաստ է, որ ընտրական մրցախաղերում Երեւանում մեր հավաքականը դեռեւս հաղթանակ չի տոնել: Գլխավոր մարզիչը նաեւ նշեց, որ չի զղջացել, որ ավելի շատ ֆուտբոլիստների չի հրավիրել հավաքական: Ներկայիս կազմի 22 ֆուտբոլիստները լիովին բավարարում են Մինասյանին: Այսօրվա խաղում ավագի թեւկապը կկրի Հենրիխ Մխիթարյանը:

Հաշվի առնելով մեր հավաքականում ստեղծված իրավիճակը, պետք է փաստել, որ իրոք դանիացիների հետ շատ դժվարին մրցավեճ է սպասում: Սակայն մեր ֆուտբոլասերները լավատես են ու հույս ունեն, որ այսօրվա խաղում էլ հավաքականն ուրախություն կպատճառի իրենց: Իսկ ահա բուքմեյքերները նախապատվությունը տալիս են դանիացիներին, որոնց հաղթանակի գործակիցը 2,10 է: ՀՀ հավաքականի հաղթանակի համար խաղադրույքներ են ընդունվում 3,2 գործակցով: Իսկ ոչ-ոքին գնահատվում է 3,6 գործակցով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԹԳՄ-Ն ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՆՎՃԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ

Հաջորդ գրառումը

2-ՐԴ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՍՐՎԵՑ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

2-ՐԴ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՍՐՎԵՑ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական