Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎՐԱՑԱԿԱՆ ՅՈՒՂ` ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԱԿԻՆ

10/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Հայաստան-Եվրոմիություն առաջացած կիսադադարի եւ մեծացող խնդիրների ֆոնին ինչպես Ուկրաինայի ու Մոլդովայի պատրաստակամության վկայությունները, այնպես էլ հարեւան Վրաստանի` եվրոպական ուղղությամբ ընթանալու հավաստիքները այնպիսի տպավորություն են ստեղծում, թե Հայաստանի միջոցով Ռուսաստանի հակաեվրոպական ցանկությունները արդեն բավարարվել են, ու դրանից ազատվածները կարողանում են սրտի ու մտքի ուզածն ասել:

Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակում յուրաքանչյուրը շարունակում է իր շահերից բխող ինչպես հայտարարություններ, այնպես էլ քայլեր անել, սակայն ընդհանրական համայնապատկերում արեւելյան գործընկեր կոչվածները յուղ են լցնում այն կրակին, որի վրա Ռուսաստանը` ճնշմամբ թե առանց (ըստ Հայաստանի նախագահի` առանց), բայց նստեցրել է Հայաստանին` Մաքսային միությանն անդամակցության հեռանկարով:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, սեպտեմբերի 8-ին Էստոնիա այցելության ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, հայտարարել է, թե Վրաստանը ոչ միայն կնախաստորագրի Ասոցիացման համաձայնագիրը, այլեւ արդեն գարնանը պատրաստվում է ստորագրել այն: Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետն էլ, իր հերթին, հավաստիացրել է, թե Էստոնիան ցանկանում է վիզային ռեժիմի դյուրացման հարցերն էլ ամբողջովին Վրաստանի հետ լուծված տեսնել հնարավորինս արագ: «Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի վրա ճնշումների գործադրումը Եվրոմիության հետ մերձեցումից հեռացնելու նպատակով անընդունելի է», ասել է էստոնացի դիվանագետը:

Լեհաստանի արտգործնախարար Ռադիսլավ Սիկորսկին էլ Ռիգայի կոնֆերանսի շրջանակներում սեպտեմբերի 7-ին Բիձինա Իվանիշվիլու հետ հանդիպումից հետո նշել է, թե 2014-ին Վրաստանի հետ Ասոցիացման համաձայնագիրը ստորագրված կլինի: Ավելին, Սիկորսկին տեղեկացրել է, որ եթե Վրաստանը բավարարի անհրաժեշտ պայմանները, գործընթացը կարող է արագացվել:

Եթե հակառուսական տրամադրություններում երբեւէ այլ դիրքորոշում չունեցած Էստոնիայի պարագայում ասվածը լիովին տրամաբանական է, ապա Իվանիշվիլու` բիզնեսի կանոններին էլ դժվար ենթարկվող մոտեցումները այնքան էլ հստակ չեն: Մասնավորապես, արդեն երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում Վրաստանի միլիարդատեր վարչապետը, որ ներկա դրությամբ առավելապես նաեւ զբաղված է հոկտեմբերին կայանալիք նախագահի ընտրություններով, հայտարարել է Եվրասիական միության շուրջը զարգացումներին հետեւելու, ուսումնասիրելու մասին:

«Ես մեր երկիրը երբեք փորձարկման ենթակա չեմ դարձնի. մենք պետք է վստահ լինենք, թե ինչ ենք ուզում եւ ինչ ենք անում», ասել է Իվանիշվիլին` առանձնակի մեկնաբանության անհրաժեշտություն չթողնելով, թե տվյալ դեպքում որ երկիրն է փորձարկման ենթակա ճագարի կամ առնետի դերում:

Ռուսաստանի հարցում, այդուհետեւ, պարզվում է, Իվանիշվիլին առավել լավատես է, քան որեւէ մեկը Եվրոմիությունում կամ գուցե հենց Ռուսաստանում: «Իմ կարծիքով, ոչ մոտ, բայց հեռանկարում Ռուսաստանը կդառնա Եվրոմիության ու ՆԱՏՕ-ի անդամ, նաեւ մոտ ընկեր կդառնա ԱՄՆ-ին», ասել է միլիարդատեր վարչապետը: Նրա խոսքերովՙ Ռուսաստանն իր ձեռագիրն ունի, որի հետ պետք է հաշվի նստել: Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման համատեքստում էլ Վրաստանի վարչապետը հայտարարել է, թե հսկա Ռուսաստանին վերադաստիարակելու նկրտումներ չունի:

Իվանիշվիլին շատ այլ նկրտումներ ուներ, որոնք իրականություն դարձրեց, ու դեռ շատերն էլ իրականացնելու ընթացքի մեջ են: Սակայն առայժմ եվրոինտեգրման գծի պահպանման շրջանակներում արվող երկիմաստ հայտարարությունները «յուղում են» մեզ համար ոչ ցանկալի կրակը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

13 ՊԱՐԿՈՒՃԻՑ 11-Ը ՊԱՏԿԱՆԵԼ Է ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐԻՆ, 2-Ըՙ ԲՈՒԴԱՂՅԱՆՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

13 ՊԱՐԿՈՒՃԻՑ 11-Ը ՊԱՏԿԱՆԵԼ Է ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐԻՆ, 2-Ըՙ ԲՈՒԴԱՂՅԱՆՆԵՐԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական