Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

10/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Լրատվական դաշտում արդարությունը վերականգնելու մղումով եւ լրատվական դաշտի մի շարք պատասխանատուների նախաձեռնությամբ փոփոխություններ ու լրացումներ են կատարվում «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքի մասին» օրենքում, դրանք երեկ խորհրդարանում ներկայացրեց նախագծի հեղինակային պատգամավորական խմբից Արփինե Հովհաննիսյանը : Նախագծով կայքերին պարտադրվում է ուրիշ լրատվամիջոցից` մամուլից նյութ վերատպելիս ակտիվ հղում անել, նյութերն ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ չվերատպել, մեջբերումն իրականացնել նպատակն արդարացնող ծավալով , նյութի բուն էությունը չբացահայտելով` ակտիվ հղում անելով սկզբնաղբյուրին, այդպիսով մրցակցային հավասար դաշտ ապահովելով: Փաստորեն մամուլի` սկզբնաղբյուրի անտեսման պատճառով կայքերը հաճախելիություն են ավելացնում, իսկ սկզբնաղբյուրները տուժում են (մեր կողմից ավելացնենք` նաեւ ֆինանսապես, քանի որ կայքում հրապարակումն ընթերցելով այլեւս թերթ չեն գնում): Այս նոր խաղի կանոնները չպահպանելու դեպքում նախատեսվում է տուգանք 100-200 հազար դրամ` դատական կարգով, իսկ դատարան պետք է դիմեն լրատվամիջոցները` փաստորեն միմյանց դեմ հայց ներկայացնելով, ինչը, նկատենք, այնքան էլ իրատեսական չէ հայ իրականութան մեջ, գումարած դատական քաշքշուկն ու ժամանակի կորուստը: Եվ ընդհանրապես էլ, այս բոլորն առկա օրենսդրությունն էլ ապահովում է, սակայն ոչ ոք դատարան չի դիմում, ինչը նկատեց նաեւ Արփինե Հովհաննիսյանը: Սակայն նոր փոփոխություններով դաշտն ավելի է հստակվում:

Իսկ թե ոնց պետք է դատավորները պարզեն` ո՞րն է նպատակը բացահայտող ծավալի չափանիշը, կամ ինչ նպատակ է հետապնդում տվյալ ծավալը կամ նյութն ամբողջությամբ, ի՞նչ չափիչ կամ կշեռք պետք է օգտագործեն այդ եւ մի շարք այլ լղոզված արտհայտություններն օրենքի կիրառման ժամանակ ի գործ դնելիս` անհայտ է ու իրավական մեկնաբանման սուբյեկտիվիզմի դաշտ է բացում:

Հուսանք` այս փոփոխություններն առավել հոգեբանական թեստի դեր կխաղան` զսպելու գրագողությունը: Չնայած` մենք մեծ հույսեր չունենք, քանի որ ամեն ինչ ի սկզբանե աղավաղված է: Ասենք` ո՞վ ունի հնարավորություններ (ֆինանս, տրանսպորտ, հովանավորություն), իհարկե` հայտնի կենտրոններից աջակցություն ստացող լրատվամիջոցները, որոնք հաճախ ինչ-որ անիմաստ բամբասանքներով են վարկանիշ ապահովում, կարող են արագ հասնել դեպքի վայր ու անհեթեթ հաղորդագրություններ լույս աշխարհ բերել որպես էքսկլյուզիվ: Իսկ առավել գրագետ, ֆինանսապես դժվարին վիճակում գտնվող ու հնարավորություններից սուղ լրատվամիջոցը դեռ պետք է ապացուցի, որ իր վերլուծականը կամ հրապարակումն են գողացել, իսկ դրա համար ֆինանս ու նյարդ չունի: Ստացվում է, որ այս փոփոխություններով եւս երկու-երեք կենտրոնի կողմից ղեկավարվող լրատվամիջոոցների գործն է աջ գնալու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԵՎՐՈԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐՈՂ Է ՄԻ ՔԻՉ ԴԱՆԴԱՂԵԼ, ԲԱՅՑ ԱՆՇԵՂՈՐԵՆ ԱՌԱՋ ԿԳՆԱ». ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՎՐԱՑԱԿԱՆ ՅՈՒՂ` ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԱԿԻՆ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՎՐԱՑԱԿԱՆ ՅՈՒՂ` ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԱԿԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական