Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մ. Խ.

Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ Արմավիրի մարզում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվելու է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը ղեկավարելու է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Բայց նախ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական ուժերի առաջարկները պետք է լսեն, քննարկեն` հասկանալու համարՙ արժե՞ անցնել պետության կառավարման խորհրդարանական մոդելին: