Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՍՏԵՂԾՎԻ ԳՅՈՒՄՐՈՒ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ

31/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի մասնագետները Գյումրու տարածքի էկոլոգիական իրավիճակի համալիր հետազոտություն կկատարեն: Հետազոտության արդյունքների հիման վրա մեկ տարի հետո հանրապետության երկրորդ քաղաքը կունենա էկոլոգիական քարտեզ եւ անձնագիր:

Աշխատանքների մեկնարկից առաջ, օրերս տեղի է ունեցել հիշյալ լաբորատորիայի եւ Շիրակի մարզկենտրոնի քաղաքապետարանի աշխատակիցների հանդիպումը, որին մասնակցել է Գյումրու բնապահպանական տեղեկատվության «Օրհուս» կենտրոնի համադասող Գեւորգ Պետրոսյանը : «Դեռ անցած տարվա նոյեմբեր ամսին,- «Ազգի» թղթակցին ասաց «Օրհուս» կենտրոնի ղեկավարը,- մենք դիմել էինք նշված գիտական կենտրոնինՙ Գյումրիում հողի, ջրի, օդի երկրաքիմիական հետազոտություններ իրականացնելու խնդրանքով եւ ստացել նրա համաձայնությունը: Այնուհետեւ այդ աշխատանքներին բազմակողմանի աջակցության պատրաստակամություն է հայտնել նաեւ քաղաքապետարանը, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվական եւ այլ նյութեր»:

Գ. Պետրոսյանի խոսքերով, 1988 թվականից այս կողմ Գյումրու տարածքում ռեժիմային ոչ մի մոնիտորինգ կատարված չէ: Այս աշխատանքների ընթացքում նախ քաղաքի տարբեր հատվածներում հողից հարյուրին մոտ նմուշներ են վերցվելու, որոնց մեջ ստուգվելու են մի քանի պարամետրերՙ մարդու առողջության համար վտանգավոր, շրջակա միջավայրի բաղադրիչների վրա բացասաբար ազդող ծանր մետաղների, իոնների քանակը եւ այլն, որոնք կբնութագրեն այդ շրջակա միջավայրի որակը: Կազմված քարտեզում ցույց է տրվելու, թե քաղաքի որ հատվածը ինչ նյութերով ու ինչ չափով է աղտոտված կամ մաքուր: Սա շատ լավ հիմք է հանդիսանալու, որ հետագայում կարելի լինի, օրինակ, իրականացնել Գյումրի քաղաքի տարածքի ֆունկցիոնալ կանաչապատման նախագիծ:

Բացի դրանից, կատարվելու է ջրերի նախնական հետազոտություն, քաղաքի տարածքով հոսող երեք գետակներից վերցվել են նմուշներ մինչեւ քաղաք մտնելը, քաղաքի սահմաններում եւ այնտեղից ելքի հատվածներում, որոնց հետազոտությունը ցույց կտա, թե բնակավայրն ինչպես է ազդում իր տարածքով անցնող ջրերի, դրանց որակի վրա:

Տարբեր տեամասերում վերցվել են նաեւ օդի նմուշներՙ այնտեղ փոշու պարունակությունը որոշելու համար: Եթե «Հայէկոմոնիտորինգ»-ի լաբորատորիան առ այսօր Գյումրի քաղաքի տարածքի միայն մեկ կետում է վերցնում օդի նմուշ, որը բավարար չէ, հիմա այս ծրագրով քաղաքի մի քանի տարածքներում են նմուշներ վերցվելու, որոնց հետազոտությամբ առավել հստակ կորոշվի այստեղ օդի աղտոտվածության մակարդակը:

Քաղաքի տարածքի շրջակա միջավայրի համեմատաբար հստակ նկարագրի առկայությունը բազմաթիվ գործնական խնդիրներ ավելի ճիշտ լուծելու հիմք կարող է լինել: Գեւորգ Պետրոսյանի փոխանցմամբ, նման հետազոտություններից հետո Երեւան քաղաքի տարածքում, օրինակ, գյուղատնտեսական նշանակության հողերն ընդհանրապես հանվել են շրջանառությունիցՙ դրանց մեջ ծանր մետաղների քանակության պատճառով, որոշ մանկապարտեզների տարածքներում նույն խնդրով պայմանավորված մինչեւ իսկ շինարարական փոփոխություններ են կատարվել: Հուսանք, ասաց բնապահպանը, որ Գյումրիում մեր շրջակա միջավայրը բավական մաքուր է, ինչը կարող է այստեղ նաեւ զբոսաշրջության զարգացման խթան դառնալ:

Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՔՈՒՐԴ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԳՐԱՆՑՎԻ՞

Հաջորդ գրառումը

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Լրահոս

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

100-ից ավելի գործչներ դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումները. ովքե՞ր են միացել հայտարարությանը

10/07/2026

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը`...

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական