Շաբաթ, Հուլիսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՌԱՋԱԴԵՄ, ԲԱՅՑ ԵՎ «ՀՆԱՄԱՇ» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

29/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է կրթության ու գիտության նախարարություն, հանդիպել նախարարության ղեկավար կազմի հետ: Նախագահի այցին երեկ անմիջապես հաջորդեց կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի ասուլիսը:

Խոսելով մասնավորապես նախագահի այցից` Արմեն Աշոտյանը նշեց, որ նախագահի ծրագրած գերատեսչական հանդիպումների շարքը մեկնարկել է կրթության ու գիտության նախարարությունից: Երկրի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում, ըստ նախարարի, բացի կրթությանը վերաբերող հարցերից, քննարկվել են նաեւ այլ հարցեր` ընդհուպ արծարծվել են պետական ապարատի հետագա բարեփոխումներին կապված խնդիրները:

Ասուլիսի ընթացքում առաջինը անդրադարձ եղավ 5 բուհերի վարձավճարների բարձրացման հարցին, որն ամենից շատն էր հետաքրքրում լրագրողներիս: Վարձավճարները բարձրացնելու մասին բուհերի որոշումը մնում է անփոփոխ: Իսկ նախարար Աշոտյանի պատասխանը հետեւյալն էր. «Մեր բանաձեւը մնում է նույնը` լավ սովորող ոչ մի ուսանող չպետք է զրկվի կրթության իրավունքից սոցիալական պատճառներով»: Բայց նախարարը նշում է` եթե տվյալ բուհն ավելի լավն է, ապա պատրաստ եղեք լավի գինը վճարել:

Իսկ բուհերում վարձավճարների ավելացմանն ուղղված հասարակական դժգոհությունը նախարար Աշոտյանը ընդվզում չի համարում. «Կան հասարակական մի շարք խմբեր, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում: Կարծում եմ` այս դեպքում պետական մարմին եւ շահառու խմբեր երկխոսությունը շատ արդյունավետ է եւ կարեւոր, եթե, իհարկե, բոլոր կողմերն ազնիվ են իրենց իրական ցանկությունների մեջ եւ իրենց իրականում հետաքրքրում է խնդրի կարգավորումը, այլ ոչ թե խնդրի առկայությունը որպես ինքնակայացման կամ քաղաքական շրջանակների սպասարկման աղբյուր»:

Հայաստանում բարձրագույն կրթության որակը, նախարարի բնութագրմամբ, այսօր շատ խայտաբղետ է` կան եվրոպական լավագույն փորձին համապատասխան ծրագրերից մինչեւ «հնամաշ» կրթական ծրագրեր. «Ունենք բուհեր, ֆակուլտետներ, որոնց մատուցած կրթական ծառայություններն ամոթ չէ ներկայացնել արտերկրում, եւ դրանք հետաքրքրական են նաեւ արտասահմացի ուսանողներին: Բայց ունենք կրթական ծրագրեր, որոնց պիտանելիության ժամկետն արդեն անցել է»: Այնուամենայնիվ, բարձրագույն կրթության որակի մեջ ամենակարեւոր բաղադրիչը, ըստ նախարարի, ուսանողի` լավ սովորելու բնական մոտիվացիան է:

Երեկվա հանդիպման ընթացքում նախագահին ներկայացվել են նաեւ միջնակարգ կրթության խնդիրները: Սոցհարցումները ցույց են տվել` եթե խոսքը հանրակրթության մասին է, ապա մարդիկ դժգոհում են նախ 12-ամյա կրթությանն անցնելուց, ապա ավագ դպրոցների համակարգից, եւ միայն երրորդ տեղում նշել են կոռուպցիայի խնդիրը: Արմեն Աշոտյանը թեեւ համաձայնում է, որ 12-ամյա կրթությունն իր բովանդակային առումով շտկման կարիք ունի, բայց նշում է. «Մենք անցել ենք 12-ամյա կրթության 2006 թվականին, այսինք` մինչեւ 2018 թիվը չենք ունենալու 12-ամյա կրթությամբ որեւէ շրջանավարտ: Այս դեպքում ո՞նց եք ասում, որ 12-ամյա կրթությունը վատ է, երբ դրա պտուղը դեռ չեք քաղել»: Ամեն դեպքում նախարարն ընդունում է, որ ուսուցիչները վերապատրաստման, իսկ նյութատեխնիկական բազան բարելավման կարիք ունեն, եւ այս պայմաններում կրթության ոլորտի մասնագետները եւ ոչ մի հարցում իրար հետ լեզու չեն գտնում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱՆՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ

Հաջորդ գրառումը

ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ ԵՆ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ ԵՆ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Մոտ ապագայում ադրբեջանական գազը կմտնի Սիրիա

12/07/2025

Հուլիսի 12-ին Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի ընդլայնված կազմով այցելել է Ադրբեջան։ Ադրբեջանի նախագահը հանդիպել է նրա...

ԿարդալDetails

ԼՂ հայ բնակչության լռությամբ արձագանքելը խաթարում է միջազգային իրավունքի հիմքերը և վտանգավոր նախադեպ է ստեղծում  աշխարհում. Օսկանյան

12/07/2025

Թուրքական մամուլը՝ իրարանցման մեջ

12/07/2025

ՄԻՊ-ը պատասխանել է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությանը

12/07/2025

Դադարեցնել է պետք այս ատելության ու թշնամանքի ներազգային մրցավազքը, որ համազգային նոր ողբերգությամբ է հղի. Վարդան Բալյան

12/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական