Հինգշաբթի, Հուլիսի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱՆՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ

29/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թարգմանությունըՙ իրանահայ գրող ԽԱՉԻԿ ԽԱՉԵՐԻ

Նիզամին Իրանի մշակույթի անբաժան մասնիկն է

Հայ ժողովուրդը 1918 թվականից, երբ աշխարհի քարտեզի վրա հայտնվեց Ադրբեջան կոչվող նորածիլ երկիրը, խորապես զգացել է այնտեղից հնչող հակահայ վայրահաչոցներին զուգընթաց կատարվող կեղծիքների ներքո իր քոչվոր ժողովրդի համար պատմություն թխելու եւ հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը սեփականացնելու փորձերը:

Նույնանման ոտնձգությունների եւ ալիեւյան դինաստիայի պատմությունը նենգափոխող եւ խեղաթյուրող գործողությունների առջեւ է կանգնած նաեւ մեր հնամյա հարեւան եւ բարեկամ Իրանը, որի մշակութային ու պատմական գանձերն էլ բռնազավթել է փորձում աշխարհի առջեւ տնկված փշերի «Թուփը»:

Իրանի Իսլամական Հանրապետությունում հրատարակվող «Աֆթաբ» օրաթերթն իր 2013 թվականի ապրիլի 28-ի համարում «Նիզամին Իրանի մշակույթի անբաժան մասնիկն է» վերտառությամբ մի հոդված է հրատարակել, որն էլ թարգմանաբար եւ հապավումներով հանձնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:


Ֆիրդուսի հաստատությունը որպես անդրադաձ Ադրբեյջանի վարած այն քաղաքականությանը, ըստ որի յուրացվում են իրանական մշակույթի ներկայացուցիչներ, օրինակՙ Նիզամին, մի հայտարարություն է հրապարակ հանել եւ այն տրամադրել լրատու կազմակերպություններին, որի բովանդակությունը հետեւյալն է:

Ադրբեջանը բավական ժամանակ է, որ ջանում է բռնազավթել Իրանի բարոյական եւ պատմական ժառանգությունները, չնայած այսօրվա Ադրբեջանը մշակութային Իրանի մի մասն է համարվում եւ շուրջ հարյուր տարի առաջ էլ դեռ այն մեծ Իրանի աշխարհագրական կազմում էր գտնվում: Ահա այդ նորելուկ երկիրը ջանում է իր անունին գրանցել տալ Իրանի մշակույթի եզակի եւ բարձրարժեք մշակութային ժառանգությունները: Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում երաժշտական գործիքՙ թառն իր անունով գրանցել տալուց հետո, այժմ էլ աշխատում է մեծ բանաստեղծ ու փիլիսոփա Նիզամիին, որն իրանական ծագում եւ իսկություն ունի եւ որի բոլոր երկերն ու ստեղծագործություններն էլ առանց բացառության պարսկերեն լեզվով են եւ իրանական բանաստեղծություն են, ինչպես որ հեքիաթ ու պատմվածք հյուսելն ու գրելը նրա պարծանքն են եղել, աշխարհի գիտական եւ մշակութային կենտրոններում ադրբեջանական ներկայացնելու:

Այս ուղղությամբ մի քանի ժամանակ առաջ Իտալիայի մայրաքաղաքում Ադրբեջանի կարգադրությամբ տեղադրվեց Նիզամիի արձանը, որտեղ այս մեծ բանաստեղծն ու փիլիսոփան ադրբեջանցի է ներկայացվել:

Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանը շարունակելով իր համար պատմություն հորինելու գործարքը, Հարավային Կորեայում մի քանի ֆակուլտետների պրոֆեսորների ձեռքով հոդվածներ է գրել եւ տպել տվել հիմնականորեն աղավաղելով պատմությունը:

Այս ուղղությամբ Իրանի Իսլամական Հանրապետության Սեուլի դեսպանատան դիմումով Ֆիրդուսի հաստատության անդամ եւ Իրանի գեղարվեստի կաճառի դասական արվեստների խմբի ղեկավար պարոն Աբդոլմաջիդ Շարիֆզադեհը «Կորեափոստ» պարբերականում անգլերեն լեզվով հրատարակել է «Նիզամի Գյանջավիի ծագումը» լուսաբանական հոդվածը:

Ստորեւ մի քանի հատվածհեր այդ հոդվածից:

Հոդվածագիրն առաջին հերթին կենտրոնանում է Ադրբեջանիՙ Իրանի մեկ մասը լինելու պատմական իրողության վրա եւ նշում, որ Գանձակը Նիզամի Գյանջավիի օրոք եղել է զուտ իրանական տարածք եւ մեծ բանաստեղծը մի երկտողով հավերժացրել է իր իրանցի լինելու անջնջելի իրականությունը:

Ադրբեջան բառի մասին բացատրություններ կան եւ նշված է, որ Ալեքսանդր Մակեդոնացու գրաված Persia-այի (Իրանի) առաջին մասի ազատագրումը կատարվել է Ատրոպատ անունով իրանցի մի զորավարի միջոցով, որի անունով էլ իրանական ազատագրված այդ երկրամասը կոչվել է Ատրոպատեն, ինչը հայերենում Ատրպատական է կոչվել:

Այս մասին կան նաեւ հին պարսկերենից եկող լեզվաբանական բացատրություններ:

Հոդվածագիրը նշում է, որ Ստալինը Իրանի Ադրբեջանը իր հաստատած կայսրությանը կցելու ծավալապաշտական նպատակով, Կովկասի այդ մասը կոչել է Ադրբեջան, մի անուն, որը մինչ այդ երբեք ու երբեք չի եղել այդ տարածքի վրա եւ որը Թուրքմենչայի եւ Գյուլիստանի պայմանագրերով անցել է Ռուսաստանին:

Հոդվածում տեղ են գտել նաեւ մի շարք այլ մշակութային, պատմական, լեզվաբանական եւ Նիզամիի աշխատություններին վերաբերող բացատրական տեղեկություններ:

Նիզամիի բոլոր գրվածքները պարսկերենով են եւ նրա գործերի մեջ ոչ մի նշույլ չկա թուրքերենից: Այն պնդումը, թե վերջերս հայտնաբերված թուրքերեն լեզվով մի դիվան Նիզամի Գյանջավիին է պատկանումՙ թուրքական խաբեություն է, որովհետեւ պատկանում է Նիզամի Ղունավի անունով մի թուրք բանաստեղծի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՈՒՍԱՎՈՐ ԹԱԽԾԻ ՆԿԱՐԻՉԸ

Հաջորդ գրառումը

ԱՌԱՋԱԴԵՄ, ԲԱՅՑ ԵՎ «ՀՆԱՄԱՇ» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

4 հուլիսի, 2025

Յայտարարութիւն

04/07/2025
4 հուլիսի, 2025

Քսիվներ հանրությանը

04/07/2025
4 հուլիսի, 2025

Իրանի նախագահ Փեզեշքիանը Ստեփանակերտում

04/07/2025
4 հուլիսի, 2025

Գարեգին Երկրորդը 1979-ից հետո երեք անգամ այցելել է Գերմանիա

04/07/2025
Հաջորդ գրառումը

ԱՌԱՋԱԴԵՄ, ԲԱՅՑ ԵՎ «ՀՆԱՄԱՇ» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդը Պետրոս Ղազարյանից պահանջում է եթերում հերքել աղավաղված տեղեկատվությունը, որ հնչեցրել է ջինսերով «սարկավագը»

10/07/2025

Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդը խորին վրդովմունքով արձանագրում է, որ Հայաստանի Հանրային հեռուստաալիքը կրկին օգտագործվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակությունը...

ԿարդալDetails

Տեսանյութ. Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ

10/07/2025

 Խուզարկության ժամանակ ռազմախաղերի գնդիկներ են գտել. Գեղամ Մանուկյան

10/07/2025

Թունավոր ղեկավարները հալածում են նրանց, ովքեր ճիշտ են վարվում. Արամ Սուրեն Համբարյան

10/07/2025

Տարոն Մանուկյանը տեղափոխվել է Քննչական կոմիտե. փաստաբան

10/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական