Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՍՅՈՒՆԻՔԻ ԹԻՎ 38-ՈՒՄ ԿՊԱՅՔԱՐԻ 3 ԹԵԿՆԱԾՈՒ

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում, որտեղ սեպտեմբերի 29-ին մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրություններ են կայանալու (Սյունիքի մարզպետ նշանակված Վահե Հակոբյանի թափուր մնացած մանդատի համար), ընտրագրավի համար տրամադրված լրացուցիչ ժամկետի ավարտից հետո նախապես առաջադրված 5 թեկնածուներից պայքարի մեջ մնացին 3-ը` ՀՀԿ-ն ներկայացնող Արմեն Կարապետյանը, «Ժառանգությունից» Սամվել Հայրապետյանը («Ժառանգության» տարածքային բաժնի համակարգող) եւ կապանցի Վահրամ Հովհաննիսյանը: Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է: