Ուրբաթ, Մայիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ ԽՈՍՏՈՒՄ

21/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 13-ին այցելեց Ադրբեջան, ինչն, ի դեպ, երրորդ անգամ ՌԴ նախագահությունը ստանձնած Պուտինի` հարեւան երկիր կատարած առաջին այցն էր, «Ազատություն» ռադիոկայանը մի քանի օրից հաղորդեց, որ Հայաստանը Չինաստանից գնել է AR1A հրթիռային համալիրներ, որոնք, ըստ փորձագետների, ռուսական հանրահայտ «Սմերչ» նույնատիպ զինատեսակի ավելի կատարելագործված ու հեռահար տարբերակն են: Եթե «Սմերչ»-ի հեռահարությունը 90 կմ է, ապա չինական համալիրինը` 130: Գործարքի մանրամասնությունները ոչ «Ազատություն» ռադիոկայանը, ոչ էլ ՀՀ ՊՆ համապատասխան աղբյուրները չեն հաղորդում, սակայն պաշտպանական գերատեսչությունը Չինաստանից հրթիռային համալիրներ գնելու հանգամանքը չի հերքել, հետեւաբարՙ գործարքը տեղի ունեցել է:

Հաշվի առնելով, որ զենքի վաճառքը ենթադրում է պարտադիր երկարամյա, հեռահար համագործակցություն, կարող ենք նշել ուրեմն, որ Չինաստանը Հայաստանի հետ գնում է այդ երկարամյա, հեռահար համագործակցությանը: Մասնավորաբար, զենք վաճառելով Հայաստանին, Չինաստանը ընդգծում է, որ իր համար ռազմավարական հետաքրքրություն են ներկայացնում Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները, եւ ինքը եւս ցանկանում է անմիջականորեն պայմանավորել այստեղի գործընթացները: Այս համատեքստում նկատենք, որ Պեկինին, որպես Ասիայում գտնվող թերեւս միակ, իրական գերտերության, ամենեւին ձեռնտու չէ Ասիան «տիրելու» Թուրքիայի առայժմ միայն ցանկությունը: Հիշեցնենք, վերջերս լուրեր տարածվեցին, որ «Թուրքիան ու Ադրբեջանը քայլեր են ձեռնարկում` միավորելու իրենց զինված ուժերը»: Այս տեղեկությունը ոչ հաստատվեց, ոչ հերքվեց, ինչպես եւ սրան հաջորդած տեղեկությունը, թե Չինաստանը զենք է վաճառում Հայաստանին:

Իսկ Պուտինը Բաքվում էր բավական ներկայացուցչական ուղեկցությամբ: Մասնավորաբար ՌԴ նախագահի հետ Ադրբեջանի մայրաքաղաք ժամանեցին արտաքին քաղաքական ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ` Սերգեյներ Լավրովն ու Շոյգուն, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, ԱԻՆ, տրանսպորտի, տնտեսական զարգացման նախարարները, ինչպես նաեւ ռուսական զենքի միջազգային առեւտրով զբաղվող` «Ռոսօբորոնէքսպորտ»-գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը, Կասպից ծովի շուրջն ընթացող բազմակողմ բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավարը, ինչպես նաեւ ռուսական նավթային հսկաներից` «Ռոսնեւթ»-ի ղեկավար Իգոր Սեչինն ու «Լուկօյլ»-ի ղեկավար Վագիտ Ալեքպերովը:

Ընդ որում, վերջինիս համար Պուտինի հետ Բաքու ժամանելը վերջին ամսում երկրորդ այցն էր Ադրբեջանի մայրաքաղաք: Հետեւաբար Ադրբեջանը Ռուսաստանի, հատկապես ռուսական մեծ բիզնեսի համար դիտարկելի է որպես արժեքավոր գործընկեր, ինչը նշանակում է, որ Մոսկվան տարածաշրջանում քաղաքական կայունության է ցանկանում, առանց որի, հասկանալի է, հնարավոր չէ իրագործել ռուս-ադրբեջանական տնտեսական, բիզնես պայմանավորվածություններն ու պայմանագրերը: Այս համատեքստում, հիշենք, Բաքվում, ՌԴ նախագահ Պուտինը վերահաստատեց. «ԼՂ հակամարտությունը պետք է լուծել բացառապես քաղաքական ճանապարհով…»:

Այդուհանդերձ Պուտինն ու Ալիեւը երկուսով որեւէ պայամանագիր չեն ստորագրել: Այսինքն, ՌԴ նախագահի գլխավորությամբ, ռուսաստանյան բարձրաստիճան պատվիրակության` Բաքու կատարած այցի ընթացքում ստորագրված ռուս-ադրբեջանական պայմանագրերը ստորագրել են երկու երկրների այս կամ այն գերատեսչությունների ղեկավարները, բիզնեսմեններ, բայց ոչ` նախագահները: Հետեւաբար, ինչո՞ւ էր Բաքու ժամանել Պուտինը` հետեւելու, թե ինչպես են իրենց ադրբեջանցի գործընկերների հետ պայմանագրեր ստորագրում ռուսաստանցի պաշտոնյաներն ու գործարարնե՞րը: Հասկանալի է, որ` ոչ: Ռուսաստանի նախագահը Ադրբեջան էր ժամանել այդ երկրում կայանալիք նախագահական ընտրություններից շուրջ երկու ամիս առաջ ընդամենը: Հետեւաբար Պուտինը Բաքվում էր` հայտնելու իր անմիջական աջակցությունը Իլհամ Ալիեւին, որը, ինչպես եւ ինքը, գնում է նախագահական երրորդ ժամկետին, սակայն, ի տարբերություն իրեն, անընդմեջ: Եվ եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի համար տարածաշրջանում կայունությունը խիստ կարեւոր է սեփական տնտեսական նախագծերն իրագործելու ու շարունակելու համար, եթե նկատենք, որ Ադրբեջանում է հենց տարածաշրջանում կայունության բանալին, ապա ստացվում է, որ Պուտինը տարածաշրջանում խաղաղությունն ու կայությունը պայմանավորում է Ալիեւի անձով` վերջինիս սատարելով: Այլ կերպ ասած, նախագահական ընտրություններից շուրջ երկու ամիս առաջ Իլհամ Ալիեւը Պուտինից ստանում է աջակցություն, եւ փոխարենը «խաղաղության խոստում» է տալիս:

Պարզապես չի կարող Մոսկվան տնտեսական խոր համագործակցության մի շարք պայմանագրեր ստորագրել մի երկրի հետ եւ հայտնել այդ երկրի նախագահին սեփական աջակցությունը, որը, վերընտրվելուց հետո, պատրաստվում է պատերազմի: Այս համատեքստում, Ալիեւ-Պուտին հանդիպումից հետո, Ծաղկաձորում ամենեւին էլ պատահական չհնչեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը. «Մեզ համար թերեւս ամենաձեռնտուն կլիներ, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններում Իլհամ Ալիեւը հաղթեր»:

Ուրեմն, որքան էլ տարօրինակ հնչի, Ալիեւի հաղթանակը Ադրբեջանի նախագահական ընտրություններում նշանակում է, որ Բաքուն պատերազմ չի նախաձեռնի. այդ մասին Պուտինը հավաստիացել է Բաքվում, անձամբ Ալիեւից, եւ այս մասին, ըստ ամենայնի, գիտի նաեւ նախագահ Սարգսյանը:

Իսկ ինչ վերաբերում է չինական զենքին կամ ռուսական «Սմերչ»-ին, ապա ժամանակակից աշխարհում լավ զինվում են ոչ միայն եւ ոչ այնքան պատերազմելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՌԼՍԵՆՆ ՈՒ ԱՆԱՆԴԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Հաջորդ գրառումը

ՄԱՐՈՒԹԱ ՍԱՐԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ

Համանման Հոդվածներ

16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

16/05/2025
16 մայիսի, 2025

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

16/05/2025
16 մայիսի, 2025

Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլին ընդառաջ                                                

16/05/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՐՈՒԹԱ ՍԱՐԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», մյուս տխմարը՝ էդ «տգետ հարճը». Աննա Հակոբյանի «տխմարների» շարքը

16/05/2025

Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն է արել՝ իրեն դուր չեկած գրառումների հեղինակներին անվանելով «տխմար»։ Մասնագիտական որևէ քննություն...

ԿարդալDetails

Գոհ ենք արդյունքներից… շուտով կիրականացվի գերիների լայնածավալ փոխանակում. Մեդինսկի

16/05/2025

Ստամբուլում Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա հանդիպումն ավարտվել է

16/05/2025

Տեսանյութ. Մակրոնի ու Ալիևի ջերմագին ողջույնները

16/05/2025

Եթե Պուտինը չվախենար Թուրքիա գալ, մենք իրական հնարավորություն կունենայինք դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի

16/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական