Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԿԱՌԼՍԵՆՆ ՈՒ ԱՆԱՆԴԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենն ու հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդը շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղի անցկացման պայմանագիր են կնքել: Ինչպես հայտնի է, շախմատային թագի համար մրցավեճը կանցկացվի Հնդկաստանի Չեննայ քաղաքում նոյեմբերի 6-26-ը: Մրցախաղի գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է:

Մագնուս Կառլսենը եռօրյա այցով ժամանել է Չեննայ, որպեսզի տեղում ծանոթանա առաջիկա մրցախաղի անցկացման պայմաններին: Նրան ուղեկցում են շախմատիստի մենեջեր Էսպեն Ագդեստայնը եւ գլխավոր խոհարարը: