Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՍՈՒՐԵԹ ՀՈՒՍԵՅՆՈՎԻՑ

19/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի նախկին վարչապետ Սուրեթ Հուսեյնովին «խորհուրդ են տվել մինչեւ նախագահական ընտրությունների ավարտվելը չվերադառնալ հայրենիք»: Moderator.az-ը նշում է, թե «հայտնի չէ` նախկին վարչապետը Ռուսաստանի՞, թե՞ Ադրբեջանի քաղաքացիություն ունի կամ երկքաղաքացի՞ է, բայց նա տարվա զգալի մասն ապրում է Մոսկվայում, մի քանի ամիս էլ` Գյանջայում, որտեղ ընտանիք ունի»:

Լրատվամիջոցը մեջբերել է Սուրեթ Հուսեյնովի պատասխանը, որ իրեն «ոչ ոք ոչինչ թելադրել չի կարող, ինքն է որոշում որտեղ եւ երբ գտնվել»: Նշանակո՞ւմ է դա, որ նախկին վարչապետը որոշել է նախագահական ընտրությունների շրջանում գտնվել Գյանջայում, եւ այդ մասին հայտնի է դարձել իշխանություններին` մնում է ենթադրել:

Սույն տեղեկատվությունը, սակայն, կարեւորվում է նրանով, որ Սուրեթ Հուսեյնովը մեկ անգամ արդեն Ադրբեջանի ներքաղաքական կյանքում վճռական դերակատարություն ունեցել է: 20 տարի առաջ նա իր հրամանատարության ենթակա զորքերով Գյանջայում ապստամբություն էր բարձրացրել, որը ճնշելու համար Ադրբեջանի ժողովրդական ճակատի կառավարությունը մշակել էր «Թայֆուն» ռազմագործողությունը:

Կառավարական ուժերը ծանր պարտություն էին կրել, ապստամբները պատանդ էին վերցրել գլխավոր դատախազ Իխտիար Շիրինովին եւ ստիպել, որ ստորագրի նախագահ Էլչիբեյին ձերբակալելու որոշումը: Գլխավոր դատախազի որոշումն ի կատար ածելու համար Սուրեթ Հուսեյնովը զորք էր ուղարկել Բաքու: Հենց այդ ճակատագրական պահին Էլչիբեյն ստիպված էր եղել Նախիջեւանից հրավիրել Հեյդար Ալիեւին: Վերջինս Բաքվից ուղեւորվել էր Գյանջա, տետ-ա-տետ բանակցել Սուրեթ Հուսեյնովի հետ:

«Ընտրվելով» խորհրդարանի խոսնակ եւ ստանձնելով նախագահի պաշտոնակատարի պարտականություններըՙ Հեյդար Ալիեւը Սուրեթ Հուսեյնովին նշանակել էր վարչապետ, բայց կարճ ժամանակ անց պաշտոնանկել, ապա մեղադրել «պետական հեղաշրջում կազմակերպելու» մեջ: Հուսեյնովը ձերբակալվել էր, ապա ԱԱ նախարարության մեկուսարանից «փախել» Մոսկվա, ենթարկվել արտահանձման, դատապարտվել նախ մահապատժի, ապա` ցմահ ազատազրկման, հետո արժանացել ներման:

Եվ եթե երկու տասնամյակ անց Իլհամ Ալիեւը չի ցանկանում, որ շնորհազրկված Սուրեթ Հուսեյնովը նախագահական ընտրությունների շրջանում գտնվի Ադրբեջանում, ապա վստահաբար կարելի է ասել, որ նրանից երկյուղում է: Իսկ դա իր հերթին վկայում է, որ նախկին վարչապետը, որ ղարաբաղյան պատերազմի մասնակից է եւ արժանացել էր Ադրբեջանի ազգային հերոսի կոչման, առնվազն հայրենի Գյանջայում դեռեւս հեղինակություն է եւ «նավակ ճոճելու» լուրջ հնարավորություններ ունի:

Ադրբեջանի նախագահական ընտրություններում կարծես ռուսաստանյան կողմի ազդեցության գործոնը գնալով ավելի է կարեւորվում: Հնարավոր է` իշխանությունները փորձեն Սուրեթ Հուսեյնովին Մոսկվայում արգելափակել Ռուսաստանի պատկան մարմինների միջոցով: Բայց դրա համար հարկ կլինի հասնել քաղաքական ամենաբարձր մակարդակի համաձայնության:

Իրադարձությունները, մինչդեռ, թվում է, զարգանում են բոլորովին այլ ուղղությամբ: Haqqin.az-ը հարցում է արել ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիության հարցերով հանձնաժողովին` կապված Ադրբեջանի նախագահի հավանական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու ընթացակարգի հետ:

Հետեւել է այսպիսի պատասխան. «Գոյություն ունի քաղաքացիների դիմումների քննարկման որոշակի ընթացակարգ… Հաջորդ քննարկումը տեղի կունենա հուլիսի 20-ից հետո: Եվ եթե քաղաքացի Ռուստամ Իբրահիմբեկովից ստացվել է դիմում, ապա, իհարկե, կքննարկվի մյուսների հետ հավասար»:

Ասվածից հետեւում է, որ մոտակա օրերին Ռուստամ Իբրահիմբեկովն ամենայն հավանականությամբ կզրկվի ՌԴ քաղաքացիությունից, եւ կվերանա նրան Ադրբեջանի նախագահի թեկնածու գրանցելու հիմնական խոչընդոտը: Մինչեւ վերջին պահ Բաքվի իշխանահաճ փորձագետները պնդում էին, որ քաղաքացիությունից զրկելու «ընթացակարգը վեցամսյա ժամանակաշրջան է նախատեսում»` նկատել տալով, որ ՌԴ իշխանությունները «կձգձեն այնքան, մինչեւ Ադրբեջանում կավարտվի թեկնածուների գրանցման համար օրենքով սահմանված ժամկետը»:

Ինչպես տեսնում ենք, պաշտոնական Մոսկվան հակված է Ռուստամ Իբրահիմբեկովի միջոցով Իլհամ Ալիեւի դեմ «տակառ գլորելու»: Այս տրամաբանությամբ` ռուսաստանյան կողմը հազիվ թե աջակցի Սուրեթ Հուսեյնովին Մոսկվայում արգելափակելու ջանքերին: Ադրբեջանում, այսպիսով, հնարավոր է, որ «նախագահական ընտրություններ» թատերախաղը բոլորովին այլ «բեմականացում» ունենա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԵՍ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԲՈԼՈՐԻՆ»

Հաջորդ գրառումը

ԱՆՎՃԱՐ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՎՃԱՐ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական