Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՄԱԵՍՏՐՈ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԵԿՈՆ

Երաժշտասերները հրավիրում են այսօր, հուլիսի 17-ին, ժամը` 20:00-ին, Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի շրջանակներում կայանալիք մաեստրո Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոյին: Համերգը տեղի կունենա Գաֆեսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում (հասցե`ՀՀ, ք. Երեւան, Կասկադ համալիր): Երեկոյի ընթացքում հանդես կգա նաեւ կոմպոզիտորը:

Համերգի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները Իրինա Զաքյանի (սոպրանո), Յանա Դարյանի (ալտ), Նելլի Մանուկյանի (ֆլեյտա), Ջուլիետա Վարդանյանի (դաշնամուր), Գերմանիայից Հովհաննես Մոկացյանի (ջութակ), Արամ Թալալյանի (թավջութակ) կատարմամբ:

Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի շրջանակներում մինչեւ հուլիսի 23-ը նախատեսվում է համերգային ծրագրերի շարք: