Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Մրցույթի կազմկոմիտե

«ԼԵՎՈՆ ՇԱՆԹ» թատերգության մրցանակաբաշխությունն ամփոփվում է

Այսօր, հուլիսի 17-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում (Մաշտոցի 13), տեղի կունենա «Համազգային հայ կրթական եւ մշակութային միության» «Լեւոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման եւ մրցանակների արժանացած դրամատիկական ստեղծագործությունների հեղինակների պարգեւատրման արարողությունը:

2013-ի տարեսկզբին հայտարարված «Լեւոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխությունը ժամանակակից հայ թատերգությունը խթանելու, ժանրում ստեղծագործող նոր անուններ, թատերգության ժամանակակից ուղղություններ բացահայտելու նպատակ ուներ:

Մրցույթին մասնակցել են 51 հեղինակներ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից:

Մրցանակային տեղերը հինգն ենՙ I, II, III եւ երկու խրախուսական:

Մրցանակաբաշխությանը ներկայացված լավագույն պիեսները կհրատարակվեն առանձին ժողովածուով, իսկ առաջին տեղին արժանացած պիեսը կբեմադրվի «Համազգային»-ի աջակցությամբ: