Շաբաթ, Մայիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ

17/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բազմազգ Ռուսաստանում վաղուց արդեն ցանկանում են ընդունել օրենք, որով կարգելվի լրատվամիջոցներին ինչ-որ պատահարի ժամանակ կամ հանցագործության պարագայում նշել հանցագործի ազգությունը կամ քաղաքացիությունը, քանի որ «դա կարող է հանգեցնել էթնիկական անհանդուրժողականության ու պատերազմի բազմազգ Ռուսաստանում»:

Օրենքի տրամաբանությունը հասկանալի է, հասկանալի չէ, թե ինչո՞ւ այսօր, եթե անգամ այդ օրինագիծը դեռեւս ընդունված չէ, բայց ԶԼՄ-ները պատրաստ են դրան ու գիտակցում են դրա կարեւորությունը, ռուսական լրատվամիջոցները փաստորեն հրահրում են միջէթնիկական բախումներ:

Ինչպես գիտենք, մի քանի օր առաջ մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում «ԿԱՄԱԶ»-ի անսարքությունը եւ հետեւաբար վարորդի անփութությունը դարձել են 18 մարդու մահվան եւ 60 հոգու ծանր մարմնական վնասվածքների պատճառ: Այս կապակցությամբ իր ռուս գործընկերոջը ցավակցական հեռագիր է հղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հեռագրում ոչ մի խոսք չկա բեռնատարի վարորդի մասին, մինչդեռ ռուսական լրատվամիջոցները, ինչպես նաեւ հայկականները եւ առանձին սոցիալական ցանցերում առանձին մեկնաբան-վերլուծաբաններ, խոսում են ոչ այնքան դժբախտ պատահարից, որքան բեռնատարի վարորդի ազգությունից ու քաղաքացիությունից:

«ԿԱՄԱԶ»-ը վարել է Հրաչ Հարությունյանը, նա ՀՀ քաղաքացի է: Այս հանգամանքը ստիպել է մոսկովյան քաղաքային իշխանություններին էլ ավելի խստացնել ներգաղթյալների վերաբերյալ ունեցած օրենսդրությունն ու առհասարակ ներգաղթյալների կեցությունն ու հատկապես աշխատանքը Մոսկվայում դարձնել խիստ անհարմար: Բայց, ի՞նչ կապ ունի այստեղ բեռնատարի վարորդի ազգությունը, ՀՀ քաղաքացիները «ԿԱՄԱԶ»-ը ավելի վա՞տ են վարում, քան ՌԴ քաղաքացինե՞րը, հնարավոր չէ՞ր արդյոք, որ հիշյալ աղետաբեր բեռնատարի ղեկին նստած լիներ հենց ՌԴ քաղաքացի, եւ ազգությամբ ռուս: Հետեւաբարՙ ի՞նչ կարիք կա անընդհատ շեշտելու վարորդի ազգությունն ու քաղաքացիությունը. հայ լինելն ու ՀՀ քաղաքացի լինելը արդեն հանցանք գործելու նախանշաննե՞ր են համարվում Մոսկվայում:

Ի դեպ, Մոսկվայի գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ազգությամբ յակուտ է, ճիշտ է, նա ՌԴ քաղաքացի է, ինչպես եւ բոլոր յակուտները, բայց ի՞նչ կլիներ, եթե որեւէ ազգությամբ յակուտ նման ողբերգության պատճառ դառնար, նրանց կեցությունը Մոսկվայում պետք է անհարմար դարձնեի՞ն:

Բացի սրանիցՙ որտե՞ղ է, թեկուզ «անօրինական», ինչպես ռուսական աղբյուրներ են նշում, աշխատել Հրաչ Հարությունյանը, հետեւաբար ո՞ւմ է պատկանել հիշյալ անսարք «ԿԱՄԱԶ»-ը: Հասկանալի է, որ ինչ-որ ընկերության, բայց ո՞վ է այդ ընկերությանը Մոսկվայում աշխատելու իրավունք տվել, անսարք բեռնատարով, մի՞թե ոչ ինքը` Մոսկվայի քաղաքապետարանը եւ անձամբ` Սերգեյ Սոբյանինը: Հետեւաբար, եթե «հայ-վարորդ», ապա «յակուտ-քաղաքապետ», թույլ տվեք…

Ոչ ոք չի վիճարկում, որ վարորդ Հարությունյանի անփութությունը դարձել է անմեղ մարդկանց մահվան ու վնասվածքներ ստանալու պատճառ: Հետեւաբար, եթե դատարանը Հարությունյանին մեղավոր ճանաչի (իսկ ՀՀ քաղաքացու դեմ քրեական գործ է հարուցվել, եւ նա կալանավորվել է հենց հիվանդանոցից, որտեղ հայտնվել էր վթարից հետո), ապա Հարությունյանը պետք է կրի իր պատիժը: Բայց ո՞վ է թույլ տվել նվաստացնել ՀՀ քաղաքացուն. այո, նա լավ չի տիրապետում ռուսերենին, չնայած ապրում ու աշխատում է Մոսկվայում, բայց դա քաղաքացուն նվաստացնելու պատճառ չի կարող լինել: Այո, նա Մոսկվայում ապրել ու աշխատել է «անօրինական», բայց դա եւս քաղաքացուն նվաստացնելու առիթ չէ: Այո, նա մեղադրվում է հանցագործության մեջ, բայց անգամ հանցագործը քաղաքացի է, իսկ քաղաքացին` որ երկրի էլ լինի, չպետք է նվաստացվի: Մոսկովյան դատարան ՀՀ քաղաքացի Հարությունյանին բերել են կանացի խալաթով, Մոսկվայում ՀՀ դեսպանատունը, որը, ըստ տեղեկության, «մշտական կապի մեջ է Հարությունյանի փաստաբանի հետ», նշել է, որ «Հարությունյանը հագուստի կարիք չունի», այդ պարագայում ինչո՞ւ նա դատարան սեփական հագուստով չի ներկայացել, գուցե չե՞ն թողել` նվաստացնելու ցանկությամբ, եթե այո, ապա ո՞վ…

Հրաչ Հարությունյանը ղարաբաղյան պատերազմի մասնակից է, նրա որդին մեկ տարի առաջ մահացել է ՀՀ բանակում, ռուսական «ՆՏՎ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հարությունյանի եղբայրն ասել է, որ Հրաչ Հարությունյանը Մոսկվա «մի քանի կոպեկ փող աշխատելու» էր գնացել, որպեսզի «կարգի բերի որդու գերեզմանոցը»…

Ի դեպ, Հարությունյանի գործով դատարանում մեղադրող կողմը ներկայացնող դատախազներից մեկը եւս ազգությամբ հայ է, չնայած ՀՀ քաղաքացի չէ:

Հ. Գ. – Հարությունյանին իհարկե կտադապարտեն ազատազրկման: Մոսկվայում իհարկե կխստացնեն միգրացիոն օրենսդրությունը: Միեւնույն ժամանակ Մոսկվայի քաղաքապետարանը դեռ կշարունակի գործունեության իրավունք տալ բազմաթիվ ընկերությունների, որոնք ունեն անսարք մեքենաներ եւ սարքավորումներ, օրինակ, շինարարական:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՈՒԲԱՐԻԶ ԳՈՒԲԱՆԼԻԻ «ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Հաջորդ գրառումը

ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆ ՄԱԼՑԵՎԸ` ՀԱՅ ՎԱՐՈՐԴԻ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆ ՄԱԼՑԵՎԸ` ՀԱՅ ՎԱՐՈՐԴԻ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

Իսրայելական կայքն ընդդեմ հակահայ արարքների

22/05/2026

«Դավար (Իսրայելի երկրի աշխատավորների խոսքը)» առցանց թերթում մայիսի 18-ին լույս է տեսել Յարոն Վեյսի «Երուսաղեմի օրը ես դարձյալ կանգնում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռուբինյան, դու ստախոս ես. եթե չհերքես, 10 միլիոն դոլարի փոխհատուցում եմ պահանջելու». Ռոբերտ Ամստերդամ

22/05/2026

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը դատական հայց կներկայացնի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի դեմ, եթե նա չհերքի իր ասածը։ «Ռուբեն Ռուբինյան, դու...

ԿարդալDetails
Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական