Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՎԱՂՎԱ «ԱԶԳ.ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»

Մ. Բ.

Գ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմում Պերճ Զեյթունցյանի «Հարյուր տարի անց» պիեսի ներկայացմանՙ Լեւոն Մութաֆյանի անդրադարձը:

Ալբերտ Իսոյանի վերաբերմունքը Պետրոս Հովհաննիսյանի պատմագիտական ուսումնասիրություններին եւ նրաՙ վերջերս կազմած եւ աշխատասիրած «Մովսես Խորենացի. մատենագիտություն» հատորին:

Երաժշտագետ Մարինե Կարոյանի հանդիպման տպավորությունները Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հետ:

Մոռացված դեմքեր. Իզաբելլա Քալանթար. Բախտիար Հովակիմյանի հրապարակումը:

«Գայանե Խաչատուրյան». պատառիկ Արտեմ Օհանջանյանի հիշողություններից: Եվս մեկ պատառիկ հուշՙ Կոստան Զարյանի մասին, ամերիկաբնակ Ցոլակ Հովսեփյանի գրառումներից:

Ճապոնական մշակույթի եւ ազգային ավանդույթների շերտերից. թեյախմության արարողության ճապոնական դրսեւորումները: Ներկայացնում է Անի Մագումյանը: