Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՄԵԿՏՈՂԱՆՈՑ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՎ

05/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Պ.

«Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինՙ շարունակելու Հայաստանի եւ Ադրբեջանի հետ իրենց ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտության լուծումներ գտնելու ուղղությամբ», այսպիսի կետ պարունակող հռչակագիր է ընդունվել հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ստամբուլում գումարված ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում:

ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում տեղադրված եռալեզու փաստաթղթի 39-րդ կետի համաձայնՙ աջակցություն է հայտնվում մասնակից երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքներին, որն ադրբեջանական մամուլին առիթ է տվել հայտարարությունների եւ մեկնաբանությունների, թե ԵԱՀԿ մակարդակով այսպիսի ընդգծում է արվել` առանց ազգերի ինքնորոշման սկզբունքը նշելու:

Որ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին չի խոսվում, իհարկե, ԵԱՀԿ բնութագրականներից է, սակայն ղարաբաղյան հարցում այլ են մեկնաբանությունները, ի համեմատություն, ասենք, աբխազական ու հարավօսական խնդիրների պարագայի, երբ գրեթե յուրաքանչյուր միջազգային մակարդակով արված հայտարարությամբ նշվում է տարածքների վերադարձը տեսնելու ցանկության մասին:

Նույն այս փաստաթուղթը, որտեղ տարածքային ամբողջականությունը շեշտված է որպես սկզբունք, ընդգրկում է նաեւ Աբխազիային եւ Հարավային Օսիային վերաբերող դրույթները` հակամարտությունների առնչությամբ ընդհանուր ձեւակերպումներում: Մասնավորապես, հռչակագրի 33-րդ դրույթը «կոչ է անում ակտիվացնել քաղաքական ջանքերը` չլուծված հակամարտությունների խաղաղ եւ կենսունակ լուծման հասնելու ուղղությամբ», ինչպես նաեւ ԵԱՀԿ ղեկավարությանն ու հակամարտությունների կողմերին կոչ է անում կրկնապատկել ջանքերը ձգձգված հակամարտությունների լուծման համար Կովկասում եւ Մոլդովայում:

Այդուհետեւ ղարաբաղյան հակամարտության համեմատությամբ տրամագծորեն հակառակ ձեւակերպումներով ներկայացված է Վրաստանին առնչվող իրավիճակը, ի մասնավորի «կոչ է արվում մասնակից կողմերին Վրաստանի տարածքների ապաօկուպացման գործընթացի սկիզբն ապահովելու համար եւ առաջարկում է համաձայնեցնել Աբխազիա եւ Ցխինվալի տարածաշրջան ներքին տեղահանվածների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի մեխանիզմները»:

Թեեւ խորհրդարանական ձեւաչափերում ընդունված փաստաթղթերը անմիջական ազդեցության ոչ մեխանիզմներ ունեն եւ, առավել եւս, ոչ էլ իրավասություն, այդուհանդերձ, դրանցում ներկայացված ձեւակերպումները հետագայում հիմք են դառնում այլ` ավելի կարեւոր եւ ուժ ունեցող փաստաթղթերի համար, ուստի ամենաչնչին` ոչ հայանպաստ արտահայտություններն անգամ հարկ է ոչ թե անուշադրության մատնել, այլ աշխատել, որպեսզի այդպիսիք հետագայում չլինեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԼԻԿԲԵԶ»` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ «ՔԱՂՏԵԽՆՈԼՈԳԻ» ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿԴԱՌՆԱ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿԴԱՌՆԱ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական