Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՙ ՆԱԵՎ ԲՋՋԱՅԻՆԻՑ

ՄոբիԴրամի միջոցով այժմ կարելի է բջջայինից համալրել թե՛ սեփական եւ թե՛ մտերիմների բանկային հաշիվները, վճարել հայաստանյան բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը, ինչպես նաեւ ՀՀ ճանապարհային ոստիկանության` վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերով տուգանքները:

Հեռախոսից վարկերի վճարում կատարելուց առաջ անհրաժեշտ է մեկ անգամ այցելել անձնական էջ, «Պրոֆիլ» բաժնից ընտրել «Բանկային հաշիվներ» ենթամենյուն եւ լրացնել համապատասխան տվյալները: ՀՀ ճանապարհային ոստիկանության տուգանքների դեպքում վերոնշյալ քայլերն անհրաժեշտ չեն:

Հաջորդ քայլով, ՄոբիԴրամի USSD մենյուից այցելեք «Փոխանցումներ» բաժինը, այնուհետեւՙ «Դեպի այլ համակարգեր եւ բանկեր» բաժինը: ՄոբիԴրամի USSD մենյու այցելելու համար պարզապես հավաքեք *444# Ձեր բջջայինից եւ հետեւեք հրահանգներին:

Այս ծառայությունները հասանելի են նաեւ առցանց:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել ՄոբիԴրամի թեժ գիծ` 444 կամ 093297444: