Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 20 ՏԱՐԻՆ» ՆՈՐ ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է ՀՀ ազգային դրամի 20 տարուն նվիրված հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է եւ դրամի 20-ամյակի տարբերանշանը: ՀՀ զինանշանի ֆոնին ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ եւ պաշտպանական ներգիծ) նմանացնող պատկերներ են: Դրամի 20-ամյակի տարբերանշանից ձախ թողարկման տարեթիվն է` «2013», շրջագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները:

Հուշադրամի դարձերեսին ՀՀ կենտրոնական բանկի շենքն է եւ ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ եւ թափանցիկ պատկեր) նմանացնող պատկերներ են, շրջագծով` «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 20 ՏԱՐԻՆ» եւ «20 YEARS OF NATIONAL CURRENCY» մակագրությունները:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը1000 դրամ
Մետաղը եւ հարգըարծաթ, 9990
Քաշը31,1 գ
Տրամագիծը38,0 մմ
Դրամաշուրթըհարթ, համարակալված
Որակըպրուֆ
Տպաքանակը500 հատ

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում: