Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷԴԻԿ ԱՐՏԵՄԻ ԶՈՀՐԱԲՅԱՆ

22/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՊՀ ռեկտորատ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ

Հայ պատմագիտական միտքը ծանր կորուստ կրեց: 2013 թ.-ի հունիսի 21-ին 74 տարին նոր բոլորածՙ անսպասելիորեն կյանքից հեռացավ ականավոր պատմաբան, միջազգային հարաբերությունների մասնագետ, Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մովսես Խորենացու անվան մեդալակիր Էդիկ Արտեմի Զոհրաբյանը:

Էդիկ Զոհրաբյանը ծնվել է 1939 թ.-ի մայիսի 5-ին ՀՀ Կապանի շրջանի Բաղաբուրջ գյուղում` ծառայողի ընտանիքում: 1956 թ. ավարտել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը եւ ընդունվել Երեւանի լեռնամետալուրգիական տեխնիկում, որն ավարտելուց հետո (1959 թ.) զորակոչվել է խորհրդային բանակ: Ավարտելով ծառայությունըՙ 1962 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում որպես ուսման գերազանցիկ ստացել է ակադեմիկոս Հ. Մանանդյանի անվան կրթաթոշակ: 1967 թ. գերազանցությամբ ավարտելով պատմության ֆակուլտետըՙ ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա: 1968 թ. փոխադրվել է դասախոսական աշխատանքիՙ զբաղեցնելով սկզբում ասիստենտի, 1974 թ-ից դոցենտի, 1988-ից պրոֆեսորի պաշտոն: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1973-ին, դոկտորականըՙ 1987-ին:

1993 թ. ընտրվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության նորաբաց ամբիոնի վարիչ, իսկ 1998-ին ստանձնել Միջազգային հարաբերություններիՙ դարձյալ նորաբաց ֆակուլտետի դեկանի պաշտոնը եւ ղեկավարել այն մինչեւ 2008-ը: Նույն թվականի հունիսին նորից ընտրվել է միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ:

Պրոֆեսոր Է. Ա. Զոհրաբյանը հայ դիվանագիտության պատմության ճանաչված մասնագետ էր եւ ունի ակնառու հաջողություններ հայոց պատմության նորագույն շրջանի, հատկապես 1918-1922 թթ. ամենաբարդ ու խճճված հիմնահարցերի գիտական մշակման եւ լուսաբանության գործում, ինչին նվիրված են նրա թեկնածուական եւ դոկտորական ատենախոսությունները, ավելի քան 60 գիտական հոդվածները եւ բոլոր մենագրությունները: Չգնալով տրորված ճանապարհով եւ սկզբից եւեթ ուշադրությունը բեւեռելով մեր պատմագիտության կողմից շրջանցված (խորհրդային ժամակաշրջանի բնորոշ զգուշավորության հետեւանքով) հիմնահարցերի վրաՙ նա ստեղծել է մնայուն եւ հիմնարար աշխատություններ:

1979 ին լույս տեսած նրա «Սովետական Ռուսաստանը եւ հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922 թթ.» առաջին մեծածավալ աշխատությունը նվիրված է ոչ միայն խորհրդային, այլեւ նախորդ շրջանի հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանմանը: Հայ-իրանական հարաբերությունների հետազոտմանն է նվիրված Է. Զոհրաբյանի «Սովետական Ռուսաստանը եւ հայ-իրանական հարաբերությունները 1920-1922 թթ.» երկրորդ մեծածավալ աշխատությունը (1985 թ.): Հայոց պատմության 1918-22 թվականների ժամանակահատվածի տարաբնույթ ու բազմաբարդ խնդիրների լուսաբանմանն են նվիրված նաեւ նրա «Եվրոպական երկրների հետ Սովետական Հայաստանի առեւտրատնտեսական առնչությունների պատմությունից (1920-1922 թթ)» (1987 թ.), «1920 թ. թուրք-հայկական պատերազմը եւ տերությունները» (1997 թ.), «Ազգամիջյան կռիվները Երեւանի նահանգում 1918 թ.» (2000 թ.), «Նախիջեւանյան հիմնահարցը եւ Հայաստանի «դաշնակիցները» (2002 թ.) ծավալուն մենագրությունները: Վերջերս լույս տեսած նրա «Шарур-Нахиджеван в 1918-19гг.. (История геноцида нахиджеванских армян)» մենագրությունը (2012 թ.), ցավոք, դարձավ ականավոր գիտնականի կարապի երգը:

Անուրանալի է Էդիկ Զոհրաբյանի ավանդը համալսարանական կրթության կազմակերպման ու զարգացման գործում: Հիմնադրելով ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետըՙ նա նաեւ հիմնադիրը եղավ հայ միջազգայնագիտական նոր դպրոցի: Էդիկ Զոհրաբյանի պատրաստած կադրերն այսօր հաջողությամբ են գործում ինչպես կրթության ու գիտության ոլորտում, այնպես էլ միջազգային հարաբերությունների, դիվանագիտության պրակտիկ ասպարեզում: Նա սիրված ու հարգված ընկեր, գործընկեր ու դասախոս էր:

Երեւանի պետական համալսարանի ռեկտորատը խորին ցավակցություններ է հայտնում Էդիկ Զոհրաբյանի ընտանիքին ու հարազատներին, գործընկերներին եւ առհասարակ հայ ողջ գիտական հանրությանը: Էդիկ Զոհրաբյանն ընդմիշտ կմնա իր բոլոր հարազատների, ընկերների, դասախոսների եւ ուսանողների սրտերում:

Ականավոր գիտնականի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր, հունիսի 22-ին, ժամըՙ 18-ից, Ալեք Մանուկյան 8 հասցեում, հուղարկավորությունըՙ հունիսի 23-ինՙ ժամը 14-ին, նույն հասցեից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 37%-Ը ԳԻՐՔ ՉԻ ԿԱՐԴՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՆԱՄԱԿ-ԱՐՁԱԳԱՆՔ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՆԱՄԱԿ-ԱՐՁԱԳԱՆՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական