Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԾԱՐԳՈ ՊՐՆ ՆԱԽԱԳԱՀ

22/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013

ՔԱՐՈԼԻՆ ԲԱՂՈՒՄՅԱՆ

Գրում եմ Ձեզ կրկին: 2011 թվի հուլիսին Ձեզ էի ուղարկել մի բաց նամակ, որը Դուք հինգ օր անց ուղարկեցիք քրեական հետաքննության: Շնորհակալ եմ, որ Դուք անմիջապես, շատ արագ արձագանքեցիք իմ նամակին:

Երկու տարի է անցել այդ օրվանից, եւ ես շատ բան եմ իմացել Հայաստանում գործող դատական համակարգի մասին, որտեղ որոշումները հիմնված են ոչ թե տրամաբանության, փաստերի եւ ապացույցների, այլ այն անձի վրա, ով ամենաշատն է վճարում ուղղակիորեն Վճռաբեկ դատարանի գլխավոր դատավորներին: Այդ պատճառով էլ իմ բոլոր փաստաթղթերը հանձնելուց եւ անցած չորս տարիների ընթացքում դատարան ներկայանալուց հետո ես կորցրել եմ յուրաքանչյուր դատ, դրանք փաստերի հիման վրա չեն անցկացվել, այլ այն 150 հազար դոլարի վրա, որ Վճռաբեկ դատարանի դատավորները ստացել են Նունուֆար Հովհաննիսյանից, զարմուհին դատավոր Գայանե Կարախանյանի, ով, ի դեպ, փակեց Ձեր կողմից քրեական հետաքննության ուղարկված վերոնշյալ գործը:

Հայաստանում ես ապրում եմ կիսավարտ մի շենքում: Ներկայումս իմ ներդրումներից գրեթե ամեն ինչ կորցնելու եզրին եմ, քանի որ, ինչպես նշեցի, դատական համակարգը առձեռն փողի վրա է հիմնված եւ ոչ թե փաստերի ու ապացույցների:

Ես ուղղակի աղաչում եմ Ձեզ, պրն նախագահ: Ոչ մի սխալ բան չեմ կատարել: Պարզապես սիրտս ու հոգիս ներդրել եմ Հայաստանին եւ Հայաստանի համար:

Մի՞թե սփյուռքի նախարարության հայրենիք վերադառնալու կոչը դրա համար է, որ օրը ցերեկով մարդկանց ոգեզրկեն, անհույս ու անզոր վիճակում թողնեն: Բարի եղեք ընթերցել «Հետքի» բացահայտումները հետեւյալ կայքէջում. «http://hetq.am/arm/articles/17088/diaspora-odyssey-come-home-so-we-can-cheat-you html»:

Ես նաեւ դիմել եմ Եվրոդատարան (2013 թվի հունվարի 3-ին), քանի որ չեմ հավատում, որ կաշառք տալով կարելի է հարցեր լուծել, մանավանդ որ ոչ մի սխալ բան չեմ կատարել: Նույնիսկ խոսել եմ Երեւանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի եւ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի հետ, որին Դուք շատ լավ եք ճանաչում: Նա ինձ ասաց, որ ես նույն ճանապարհն եմ անցնում, ինչ Քարոլին Նաջարյանը: Ինչպե՞ս լուծում տալ թնջուկինՙ հարցրեցի, խորհուրդ տվեց մի անգամ եւս գրել Ձեզ:

Այժմ գրում եմՙ Ձեզ աղաչելով, որ իմ դեմ եղած գործերի վճիռները վերանայեքՙ պարզելու համար, որ դրանք անօրինական են, անտրամաբանական եւ կաշառակերության հետեւանք:

Ես Հայաստանում ներդրել եմ 539 հազար դոլար եւ փոխարենը ձեռք բերել ընդամենը անավարտ մի շենք: Բայց որովհետեւ իմ փողերը Նունուֆար Հովհաննիսյանի ձեռքերում են, նա դրանց մի մասը բաժանելով կարողանում է իմ դեմ դատավճիռներ կայացնել տալ:

Խնդրում եմ դուրս բերեք ինձ այս անախորժ խառնավիճակից եւ քննության առեք այն փաստը, որ այս դատավորները վերահսկելի չեն, թվում է, թե նրանք ավելի շատ իշխանություն ունեն, քան որեւէ այլ պետական գերատեսչություն:

Ես վերջապես ցանկանում եմ անել այն, ինչի համար եկել եմ Հայաստան, որն էՙ ապրել իմ ժողովրդի հետ, ստեղծել աշխատատեղեր, եւ ամենակարեւորըՙ այնպես անել, որ դուստրս հայ մնա, քանի որ շատ լավ գիտեք, որ սպիտակ ցեղասպանությունը դեռեւս շարունակվում է:

Հարգանքովՙ

Նախորդ գրառումը

ԴԱՏԱԿԱՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԾԻԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՏԱՐԵԿԱՆ 1000 ՄԱՍՆԱԳԵՏԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ 10-15 ՏՈԿՈՍ ԱՃ ՈՒՆԵՑՈՂ ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՏԱՐԵԿԱՆ 1000 ՄԱՍՆԱԳԵՏԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ 10-15 ՏՈԿՈՍ ԱՃ ՈՒՆԵՑՈՂ ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՐ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական