Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՂՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԸ ԲԱՔՈՒՆ Է ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

22/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013

Ռուս. թարգմ. Պ. Ք.

Դաղստանի հարավային մասը արդեն գրեթե լիովին կառավարվում է Բաքվից, այլ ոչ թե Մոսկվայից եւ Մախաչկալայից: Տվյալ իրավիճակը սպառնում է արդեն ոչ միայն լեզգիներիՙ որպես ժողովրդի գոյատեւմանը, այլեւ ամբողջ ռուսական պետության ազգային անվտանգությանը:

Տեղի տալով դաղստանյան ուղղությամբ Բաքվի զավթողականությանըՙ Ռուսաստանը կարող է շուտով կորցնել իր սահմանները պաշտպանող եւ տարածքային ամբողջականությունը պահպանող ինքնիշխան տերության լիարժեք կարգավիճակը: Այդ աղետի ծավալների ու պատճառների, ինչպես նաեւ տվյալ սպառնալիքներին դիմակայելու եղանակների մասին է լրագրող Մագոմեդ Աբդուլլաեւի հարցազրույցը Դաշնային լեզգիական ազգամշակութային ինքնավարության (ФКМКА) նախագահ Արիֆ Քերիմովի հետ: Նյութը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:


– Արիֆ Փաշաեւիչ, ինչպե՞ս կբացատրեք Դաղստանի իրադարձությունները Դերբենդի կենտրոնական փողոցի անվանափոխության կապակցությամբ:

– Բնակչությունը համակված է դժգոհությամբ, որն ահագնանում է: Եվ դա զարմանալի չէ: Մարդկանց մեծամասնությունը շատ լավ պատկերացնում է, թե ով էր Հեյդար Ալիեւը եւ որքան վնաս է պատճառել լեզգիներին եւ դաղստանյան մյուս ժողովուրդներին: Նրա կառավարման օրոք եւ հիմա էլՙ նրա որդու օրոք լեզգիները ոչ մի լավ բան չեն տեսել, միայն խտրականության են ենթարկվել իշխանությունների բոլոր մակարդակներով:

Ավելին, Բաքուն չէր թաքցնում իր հավակնությունները Դերբենդի եւ ամբողջ Հարավային Դաղստանի նկատմամբ: Դա տեղի էր ունենում դեռ խորհրդային ժամանակներում: Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունները եւ հասարակական կազմակերպությունները բացեիբաց ասում են, թե տվյալ շրջանը ադրբեջանական տարածք է: Դաղստանի եւ Ռուսաստանի իշխանությունները բնավ չեն հակազդում նրանց անպաշտպան պնդումներին:

Հատկապես զայրացուցիչ են «Ազերռոսի» ղեկավարության սադրիչ ելույթները: «Ազերռոսի» ավագների խորհրդի անդամ Ռուստամ Արիֆջանովն ասել է, թե Դերբենդը ադրբեջանական քաղաք է, քանի որ հիմնել են այդ հողերի վաղեմի բնակիչ ադրբեջանցիները: Իսկ «Ազերռոսի» ղեկավար Աբբաս Աբբասովը նշել է, թե «Դերբենդը մի ժամանակ եղել է Ադրբեջանի մասը»: Այդ պնդումները ծայրեծայր ստահոդ են, ազգամիջյան թշնամանք են սերմանում եւ առիթ են ստեղծում Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու համար:

Աբբասովը 14 տարի զբաղեցրել է Ադրբեջանի փոխվարչապետի պաշտոնըՙ ըստ էության հանդիսանալով Հեյդար Ալիեւի աջ ձեռքը: Նա զբաղվում էր ազգային հարցերով, ուստի մեղավոր է լեզգիների, ավարների, թալիշների եւ այդ երկրի մյուս բնիկ ժողովուրդների ներկա վիճակի համար:

Լեզգիներն այլեւս մտադիր չեն հանդուրժել ադրբեջանցի պաշտոնյաների նմանօրինակ գործողությունները: Լեզգիների ազգային ինքնագիտակցության վերելք է նկատվում ամբողջ Ռուսաստանում: Անցկացվում են բողոքի հանրահավաքներ:

Հունիսի 29-ին տեղի կունենա համառուսաստանյան ակցիա: Մեզ համար սկզբունքային պահ է բռնակալ Հեյդար Ալիեւի պատվին Դերբենդի փողոցի վերանվանակոչության չեղարկումը:

– Դուք մասնակցելո՞ւ եք հանրահավաքին:

– Այո, անպայման: Մենք մշտապես լսում ենք Ռուսաստանի եւ Ադրբեջանի բարեկամական հարաբերությունների մասին: Դա ասում են բարձրաստիճան պաշտոնական անձինք:

Այդ պաշտոնյաներից շատերի գործունեությունը պետք է մանրակրկիտ ստուգվի համապատասխան ծառայություններում: Փաստորեն նրանք օտարերկրյա գործակալներ են եւ աչք են փակում Բաքվի հակառուսական ձեռնարկումների եւ Ադրբեջանում մեր հայրենակիցների հանդեպ խտրականության վրա:

Ադրբեջանը վաղուց «սահում է» ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Իսրայելի կողմը, որոնց հետ ռազմական ու տնտեսական համագործակցությունը ակնհայտորեն վնասում է Ռուսաստանին: Սակայն մենք դեռ խոսում են բարեկամության մասին:

Ադրբեջանում ոչնչացվում է լեզգի ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը: Բաքվում գտնվող 12-րդ դարի նշանավոր Լեզգի մզկիթը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում է, վերանվանվել է Աշուրբեկի մզկիթ: Ամեն ինչ արվում է լեզգի ժողովրդի պատմական հետքը ջնջելու համար:

Ոստիկանները փակեցին Խրախ-Ուբեի դպրոցը եւ բնակիչներին արտաքսեցին: Նույնը տեղի ունեցավ Ուրյան-Ուբեում:

Բաքուն վերահսկում է Դաղստանի իրավիճակը եւ միջամտում կադրային նշանակումներին: Հատկապես Դաղստանում առավել արդյունավետ է գործում Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը»:

Ժողովրդական ժողովի պատգամավորները եւ Դաղստանի կադրային կորպուսը չարձագանքեցին նույնիսկ վերջերս Դոկուզփարայի շրջանում սահմանի վերաձեւմանը եւ 2,5 հազար հեկտար հողերի կորստյանը:

Ներկայումս աշխատանքային խորհրդակցություններ են անցկացվում տեղանքում Ադրբեջանի հետ անմիջական սահմանագծման նպատակով: Վերջերս մի այդպիսի խորհրդակցություն անցկացվեց Մոսկվայում: Դաղստանի սահմանամերձ շրջանների միակ ներկայացուցիչը Դոկուզփարայի շրջանի ղեկավար Քերիմխան Աբասովն էր: Ի պատասխան նրա այն հարցի, թե «այսուհետեւ մարդիկ ինչպե՞ս են ապրելու», ՌԴ ԱԳՆ ԱՊՀ 4-րդ վարչության ղեկավար, ռուս-ադրբեջանական սահմանագծման համատեղ հանձնաժողովում ռուսական պատվիրակության ղեկավար Վադիմ Պոստնովն ասել է, որ «ամեն ինչ արդեն որոշված է»:

Իսկ ո՞վ է որոշել: Դոկուզփարայի շրջանի եւ Ադրբեջանի սահմանագծման ժամանակ ինչո՞ւ այդ շրջանի ներկայացուցիչն այնտեղ չի եղել: Ինչո՞ւ են անտեսվում տեղաբնակները:

Բաքվի լոբբին արդեն կառավարում է գրեթե ամբողջ Դաղստանը, իսկ Հարավային Դաղստանը նրանք առհասարակ պատրաստ են դնել իրենց գրպանը: Մենք պետք է ազատվենք մեր գոյության հիմքերին սպառնացող նման ծավալապաշտությունից:

– Ի՞նչ պետք է անել իրավիճակը փոխելու համար:

– Մենք երբեք չենք համակերպվի եւ կպայքարենք նախագահ Դ. Մեդվեդեւի օրոք Ռուսաստանի եւ Ադրբեջանի կնքած նվաստացուցիչ սահմանային պայմանագրի դեմ:

Ադրբեջանին նվիրեցին հսկայական հողատարածքներ, նա ստացավ Սամուրի ջրաբաշխիչ հանգույցը եւ հենց Սամուրի ջուրը, որը գրեթե ամբողջապես ձեւավորվում է Դաղստանի տարածքում:

Գետից եւ հողից բացիՙ Ադրբեջանը ստացավ իր նորագույն պատմության մեջ սահմանների առաջին միջազգային ճանաչումը. սահմանակից պետություններից ոչ մեկը նրան չէր արժանացրել նման պատվի:

Լեզգիների համար կողոպտիչ այդ պայմանագրի հետեւանքները հետզհետե ավելի զգալի կլինեն: Հարավային Դաղստանում ամեն կարգի տեղական պետերը օտարացել են բնակչության կյանքից եւ իղձերից:

Տարածաշրջանը դառնում է անկայուն, եւ դժվար է կանխատեսումներ անել: Մենք պետք է վճռականորեն պայքարենք պաշտոնյաների զիջումների դեմ: Համերաշխությունը պետք է ծավալվի, թեւաթափ լինել չի կարելի:

– Ուրեմն Ադրբեջանի մակարդակով դժվար է լուծել լեզգիների բազմաթիվ խնդիրները, եւ անհրաժեշտ է միջազգային կառույցների ներգրավո՞ւմը:

– Այո: Այդ պատճառով ՂԽԾԽԸ-ն հատկապես կարեւորում է միջազգային հասարակական կազմակերպությունների հետ փոխգործողությունը, կապեր է հաստատում ՄԱԿ-ի եւ Եվրոխորհրդարանի հետ: Եվրոպան տեղեկանում է Ադրբեջանում լեզգիական հարցի գոյությանը:

Մենք Չներկայացված ժողովուրդների կազմակերպության (ՉԺԿ) հետ մեկտեղ պատրաստեցինք Ադրբեջանին նվիրված այլընտրական զեկույց, որը ՄԱԿ-ի նստաշրջաններից մեկում ընդունվեց հենց ադրբեջանական կողմի զեկույցի փոխարեն:

Մոտ ժամանակներս մեր պատվիրակությունը Հարավային Տիրոլում կմասնակցի Եվրոպական ազգերի ֆեդերալիստական միության համագումարին: Մտադիր ենք ծանոթանալ ազգային փոքրամասնությունների ինքնակազմակերպման ձեւերին, տարածքային ինքնավարություն ստանալու փորձին:

Միջազգային իրավունքի եւ առավել ազդեցիկ միջազգային կազմակերպությունների հեղինակության վրա հիմնվելովՙ ուզում ենք պայքարել խտրականության եւ կամայականության դեմ: Մտադիր ենք Ադրբեջանում ձեռք բերել այն իրավունքները, որ ունեն Եվրոպայի ազգային փոքրամասնությունները: Պետք է այնպես անենք, որ լեզգիական հարցը դրվի համաշխարհային ընկերակցության օրակարգում:

Նախորդ գրառումը

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՍԵՆԱՏԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ 1943-ԻՆ 100 ՀԱԶԱՐ ԼԵՀԵՐԻ ՋԱՐԴԸ

Հաջորդ գրառումը

Ա. ԱՇՈՏՅԱՆ. «ԱՅՍ ՏԱՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՄԵԾ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՑ»

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ա. ԱՇՈՏՅԱՆ. «ԱՅՍ ՏԱՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ՄԵԾ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՑ»

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական