Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ

13/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի. Պ.

Ծննդօգնության հավաստագրերի տեղայնացումը թերեւս բերի ոլորտի մասնավորեցման: Այսպես է կարծում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ըստ որիՙ մեզանում առողջապահությունն առանց այն էլ արդեն մասնակիորեն մասնավորեցվել է:

Առողջապահության նախարարի հրամանով այս տարվա մայիսի 1-ից մարզերի կանայք այլեւս չեն կարող անվճար ծննդաբերել Երեւանում: Եթե ուղեգրում կա դեպի Երեւան, ապա ծննդօգնությունը կլինի պետպատվերով, սակայն մյուս դեպքերում հղի կանայք ծննդալուծման համար եթե Երեւան են գալիս, ապա պետք է վճարեն ծննդօգնության տվյալ հիմնարկին: Մարզում բնակվող հղի կինը, որն ունի նորմալ ընթացքով հղիություն, անվճար ծննդալուծման իրավունք է ունենալու միայն մարզի վարչական տարածքի իր նախընտրած հիմնարկում: Պետական հավաստագրերի տեղայնացման գործընթացը մայիսի մեկից արդեն մեկնարկել է:

Երեկ «Նոյյան տապան» ակումբում ասուլիսի ժամանակ սոցիոլոգը մտահոգություն հայտնեց, որ նախարարի որոշումը կհանգեցնի մասնավոր ծննդատների թվի ավելացման: Ըստ նրա` Երեւանում կենտրոնացված է բժիշկների 2/3-ը, հետեւաբար մայրաքաղաքում կանայք լավ մասնագետների ավելի հեշտ կգտնեն, քան մարզերում, եւ Երեւանի ծննդատներում կգոյանան հերթեր, իսկ մարզերի ծննդատները կդատարկվեն: Թեեւ հանրապետությունում հիմա աշխատում է 850 մանկաբարձ-գինեկոլոգ ու բոլոր մարզերը մանկաբարձ-գինեկոլոգներով ապահովված են, այնուամենայնիվ կադրային ներուժը կենտրոնացված է մայրաքաղաքում: Բժշկական կադրերի մեկնումը մարզեր պետք է դարձնել ավելի գրավիչ, եւ այսօր դա ընդհանուր համակարգային խնդիր է:

Երեւանում ծննդալուծման համար մարզերի կանայք, որոնք առանց ուղեգրման են եկել, պետք է վճարեն 107 հազար դրամ, ինչը բոլոր կանայք իրենց թույլ տալ չեն կարող: Սոցիոլոգն ասում է` գյուղերի բնակչության միայն 15-20 տոկոսը կարող են ծննդաբերել գումարով ծննդօգնության այլ հիմնարկում եւ ավելի լավ պայմաններում: Ահարոն Ադիբեկյանը շեշտում է, որ պետք է պայման դրվեր, որ ծննդօգնության հիմնարկներն իրարից հիվանդների չփախցնեն: Առանց սոցիոլոգի դիտարկման էլ հասկանալի է` ովքեր գումար ունեն, կարող են վճարել ու ծննդաբերել իրենց նախընտրած բուժհիմնարկում, եւ սա վերաբերում է ոչ միայն ծննդօգնությանը, այլեւ բուժօգնության մյուս ոլորտներին:

Ընդհանուր տպավորությամբ` Ահարոն Ադիբեկյանը թեմային լավ չէր տիրապետում, չէր ուսումնասիրել ոլորտը ու ոչ էլ կատարել էր սոցիոլոգիական հարցում Դերենիկ Դումանյանի որոշման վերաբերյալ, նա մեջբերեց, սակայն, պաշտոնական մի վիճակագրություն, ըստ որիՙ 2000 թվականին տան պայմաններում ծննդաբերել է շուրջ 1000 կին, 2005-ին` 650, իսկ 2011-ին` 150 կին: Այս միտումը, սոցիոլոգի կարծիքով, ցույց է տալիս ծննդօգնության հիմնարկների հանդեպ վստահության ավելացում:

Ըստ առողջապահության նախարարության տվյալների` Հայաստանում ներկայումս կա ստացիոնար ծննդօգնության 64 հիմնարկ, որից 11-ը գործում է Երեւանում, իսկ 53-ը` մարզերում, ընդ որում 64-ից 6-ը ծննդօգնության երրորդ մակարդակի բուժհիմնարկներ են ու կարող են ընդունել տարբեր տեսակի ախտորոշում ունեցող հղիների: Նախարարության փոխանցմամբ` ծննդօգնության հայաստանյան բոլոր հիմնարկներում ծննդաբերություններն ընդունում են մանկաբարձ-գինեկոլոգները` անկախ հանգամանքիցՙ ծննդաբերությունը բարդացած է, թեթեւ շեղումով, թե՞ նորմալ: Եվրոպական երկրներում նորմալ ծննդաբերություններն այսօր ընդունում են ընտանեկան բժիշկներն ու մանկաբարձուհիները, սակայն Հայաստանում բոլոր տեսակի ծնունդների ընդունումը հանձնարարված է մանկաբարձ-գինեկոլոգներին, որոնք համարվում են ավելի բարձր որակավորման մասնագետներ, քան ընտանեկան բժիշկներն ու մանկաբարձուհիները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԱՎՐՈՎ. «ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԳՈԼԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՎՈՒՄ ԵՆ ԳՈՎԱԶԴԻ ՈՒ ԼԵԶՎԻ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ ՀԱԿԱՍՈՂ ԳՈՎԱԶԴԵՐՆ ՈՒ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՎՈՒՄ ԵՆ ԳՈՎԱԶԴԻ ՈՒ ԼԵԶՎԻ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ ՀԱԿԱՍՈՂ ԳՈՎԱԶԴԵՐՆ ՈՒ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական