Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՎՈՒՄ ԵՆ ԳՈՎԱԶԴԻ ՈՒ ԼԵԶՎԻ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ ՀԱԿԱՍՈՂ ԳՈՎԱԶԴԵՐՆ ՈՒ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ

13/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Մ.

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ աշխատանքներ են տարվում գովազդի ու լեզվի օրենքների պահանջներին, ինչպես նաեւ Երեւանի ավագանու համապատասխան որոշումներին հակասող, մայրաքաղաքում առկա գովազդային պաստառներն ու վահանակները ապամոնտաժելու ուղղությամբ:

Երեւանի քաղաքապետարանը, մայրաքաղաքի բոլոր տնտեսվարողներին ծանուցելով օրենքին չհամապատասխանող գովազդերը սեփական ուժերով ապամոնտաժելու կամ օրենքին համապատասխանեցնելու մասին, սահմանել էր վերջնաժամկետՙ մայիսի 29: Մայիսի 30-ից բոլոր վարչական շրջաններում մեկնարկել է օրենսդրության պահանջներին հակասող գովազդների ապամոնտաժման գործընթացը:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ ապամոնտաժումներն առաջնահերթության կարգով կատարվում են վարչական շրջանների կենտրոնական փողոցներում: Մինչ օրս մայրաքաղաքում ապամոնտաժվել է ավելի քան 300 գովազդային պաստառ: Ավելի քան 100 տնտեսվարողի էլ տրամադրվել է անվճար մասնագիտական խորհրդատվություն, նաեւ անվճար դիզայներական ծառայություններ են մատուցվել:

Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է նաեւ, որ առաջիկայում Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովին են ներկայացվելու Երեւան քաղաքի արդեն իսկ մշակված գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկություններն ու համաչափությունները:

4 փոխքաղաքապետ Երեւանում` երկու նոր եւ երկու հին

Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից, հունիսի 15-ին տեղի ունենալիք Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիստում որոշումներ են ընդունվելու Երեւանի քաղաքապետի 4 նոր տեղակալների նշանակման մասին: Մասնավորապես, Կամո Արեյանը կվերանշանակվի քաղաքապետի առաջին տեղակալ, Վահե Նիկոյանը` քաղաքապետի տեղակալ, ներկայումս քաղաքապետի խորհրդական եւ մշակութային ծրագրերի համակարգող Արամ Սուքիասյանը եւ ներկայումս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը կնշանակվեն քաղաքապետի տեղակալներ:

Ավագանու նիստում նաեւ որոշումներ կընդունվեն ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդկան արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի, Հայաստանի ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի, Երեւանի քաղխորհրդի գործկոմի նախագահ Վազրիկ Սեկոյանի հուշատախտակները տեղադրելու մասին:

Տուգանվել են Երեւանի միկրոավտոբուսային երեք երթուղիներ սպասարկողները

Հունիսի 3-ից 7-ը Երեւանի քաղաքապետարանի «Երեւանտրանս» ՓԲԸ-ի ստուգայցերի արդյունքում երեկոյան ժամը 21-ից հետո շարժակազմի նախատեսված թվաքանակից պակաս քանակությամբ տրանսպորտային միջոցներով երթուղիները սպասարկելու համար «Ավտոճեպընթաց» (թ. 3 միկրոավտոբուսային երթուղի), «ՍԱ-ՂԱ տրանս» (թ. 64 միկրոավտոբուսային երթուղի) եւ «Տրանսպորտնիկ» (թ. 41 միկրոավտոբուսային երթուղի) ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ

Հաջորդ գրառումը

500 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ԿՈՒՂՂՎԻ ՎԵԴԻԻ ՋՐԱՄԲԱՐԻՆ ԵՎ «ՏԱԹԵՎ» ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

500 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ԿՈՒՂՂՎԻ ՎԵԴԻԻ ՋՐԱՄԲԱՐԻՆ ԵՎ «ՏԱԹԵՎ» ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական