Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թշնամական Ադրբեջանը կարող է ընդլայնել իր ռազմաօդային ուժերը  թուրքական եւ վրացական հարվածային ինքնաթիռներով. Forbes

04/02/2022
- 04 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս Forbes հանրահայտ ամսագիրն անդրադարձել է թուրք-ադրբեջանական հարաբերություններին եւ այդ համատեքստում` ադրբեջանական զինուժի տեխնիկական նոր ձեռքեբերումներին, որոնք, ի տարբերություն բռնապետ Ալիեւի հայտարարությունների, չեն խոսում խաղաղության մասին: Հոդվածը թարգամանաբար ներկայացնում ենք ստորեւ:

«Ադրբեջանը ծրագրում է մոտ ապագայում ընդլայնել իր ռազմաօդային ուժերի արսենալը` հարեւան Թուրքիայից եւ Վրաստանից մատչելի գնումներ կատարելով: Թուրքիան եւ Ադրբեջանը վերջին տարիներին կտրուկ մեծացրել են ռազմական կապերը: Թուրքական զենքի արտահանումը Բաքու վեց անգամ ավելացել է 2020 թվականին` Լեռնային Ղարաբաղի պատերազմին նախորդող ամիսների ընթացքում: Թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի արդյունավետ օգտագործումն Ադրբեջանի կողմից հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ երկրների մոտ:

Թուրքիան կարող է Ադրբեջանին ազատորեն մատակարարել նոր ռազմական ինքնաթիռներ եւ ռեակտիվ հրթիռներ, նկատի ունենալով այն, որ Հայաստանը հսկայական գումարներ է ծախսել իր օդուժի արդիականացման համար` Ռուսաստանից գնելով չորս գերժամանակակից Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ, որոնք, իդեպ, չեն օգտագործվել անգամ 2020 թվականի հակամարտության ժամանակ` չնայած  ամենաառաջադեմ եւ ամենակարող կործանիչներն էին Երեւանի զինանոցում:

Ի հակակշիռ դրան, Ադրբեջանը կարող  է գնել ուսումնական ինքնաթիռներ, որոնք կարող են օգտագործվել նաեւ որպես թեթեւ հարձակման ինքնաթիռներ:

Ինչպես հայտնում է Defense News-ը, նոյեմբերին Նիգերը դարձավ առաջին երկիրը, որը գնեց Turkish Aerospace Industries-ի (TAI) Herku  ուսումնամարզական ինքնաթիռը: Ինքնաթիռը, որը կարող է 3300 ֆունտ զենք կրել եւ թռիչք կատարել անպատրաստ թռիչքուղիներից, նախատեսված է օդաչուների պատրաստման եւ հետախուզական կամ նույնիսկ թեթեւ գրոհային առաջադրանքների համար:

 «Մենք ականատես կլինենք կարեւոր զարգացումների [ինքնաթիռը Ադրբեջան արտահանելու հարցում]: Թուրքիան օգնել է Բաքվին արդիականացնել իր գրոհային ինքնաթիռները, որպեսզի դրանք համատեղելի դարձնի թուրքական եւ տեղական սպառազինությունների, այդ թվում` թուրքական SOM թեւավոր հրթիռի հետ, որի հեռահարությունը մոտ 150 մղոն է»,- դեկտեմբերի 4-ին ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախագահության ղեկավար Իսմայիլ Դեմիրը: Հայտարարության հենց հաջորդ օրը Herku -ը փորձնական թռիչքի է տարվել Ադրբեջան:

Բացի հիմնական ուսումնավարժական ինքնաթիռ լինելուց, Herku -ը կարող է նաեւ կրել ընդհանուր նշանակության ռումբեր եւ գործարկել թուրքական արտադրության Smart Micro Munitions (MAM) հրթիռները, նույն սպառազինությունը, որն օգտագործվում է Bayraktar անօդաչու սարքերի համար:

Հունվարին Թուրքիայի կառավարությունը հավանություն է տվել տեղական արտադրության մեկ այլ թեթեւ մարտական/մարզիչ ինքնաթիռի` TAI Herjet-ի սերիական արտադրությանը: Ի տարբերություն Herku -ի, Herjet-ը առաջադեմ ռեակտիվ վարժեցնող է, ինչպիսին է Հարավային Կորեայի T-50 Golden Eagle ինքնաթիռը, որը գրավել է Սեուլի հաճախորդներին` Ինդոնեզիայից մինչեւ Իրաք:

Ներկայացրեց` Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սեյրան Օհանյանի ամբողջ աշխատավարձը շարունակում է ապօրինի կալանքի վերցվել․ Կարեն Մեժլումյան

Հաջորդ գրառումը

Թեհրան-Պեկին հարաբերությունների 25-ամյա հեռանկարը

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Թեհրան-Պեկին հարաբերությունների 25-ամյա հեռանկարը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական