Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսահայ երկու համույթի առաջիկա համերգները

29/09/2023
- 29 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրանսիական եւ ֆրանսահայ լրատվամիջոցները հայտարարում են Ֆրանսիայում գործող երկու հայկական համույթների առաջիկա համերգների մասին:

Մարսելի «Գեղամ» (Keram) համույթը հոկտեմբերի 13-15-ին համերգներով հանդես է գալու ֆրանսիական Պերտյուի, Շատոնյոֆ լը Մարտիգ եւ Լա Սեն սյուր Մեր համայնքներում: Նախկինում այն մեծ հաջողություն է ունեցել «Իմ հերթն է» վերնագրված համերգաշարով: 1980-ին ստեղծված «Գեղամը» Ֆրանսիայում հայ ավանդական երաժշտության ամենամեծ համույթն է: Վոկալ կատարումներին նվագակցում են հայկական ավանդական գործիքները (դուդուկ, քամանչա, քանոն, ուդ, բամբիռ, քամանի, շվի, թառ, դհոլ), երկացանկն ընդգրկում է Սայաթ-Նովա, Կոմիտաս, Գուրջիեւ, Բաբաջանյան, Ավետիսյան, Մազմանյան: Նվագախումբը տարիների ընթացքում օգտվել է այնպիսի ականավոր հայ երաժիշտների պարապմունքներից եւ խորհուրդներից, որպիսիք են Խաչատուր Ավետիսյանը, Գագիկ Մուրադյանը, Եղիշե Մանուկյանը, Արայիկ Բարթիկյանը, Խաչիկ Մուրադյանը, Լյուդվիգ Ղարիբյանը, Գրիգոր Առաքելյանը: «Գեղամ» համույթը պարբերաբար հանդես է գալիս ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Իսկ 2024 թվականի փետրվարի 9-ին Փարիզում հանդես է գալու Ֆրանսիայում հայ ավանդական երաժշտության ամենահին համույթը՝ «Ջիվանին» (DjiVani): Համույթի հիմքը դրել է քամանչահար Ժան-Պիեռ Ներկարարյանը տակավին 1963-ին, Փարիզում, երեք հոգով, 1983-ին վերջնական ութ հոգուց կազմված խումբը կոչվել է «Ջիվանի»: Այս կոլեկտիվի անդամներն են Ժան-Պիեռ Ներկարարյանը (քամանչա), Պերճ Գույումճյանը (ուդ), Վարդան Արսլանյանը (ուդ, սազ, վոկալ), Աիդա Ներկարարյանը (քանոն), Ֆիլիպ Շահբազյանը (բլուլ, շվի, դուդուկ, պարկապզուկ, զուռնա), Զատիկ Փանոսյանը (դհոլ), Ռոստոմ Խաչիկյանը (դուդուկ), Սիրանուշ Հուրդանը (վոկալ): Ինչպես նշված է https://www.unidivers.fr կաքէջում. «Հայ երաժշտությունը, որ հարուստ է բազմաթիվ աղբյուրներով՝ մշակութային, էթնիկ, կրոնական, պատմական եւ աշխարհագրական, ընդգրկված է դարերի ու կյանքի իրադարձությունների ծեսերի բազմաթիվ ձեւերի մեջ: Հոգեւորից մինչեւ գյուղական, ողբերգականից մինչեւ տոնական, ժողովրդականից մինչեւ գիտական, դասականից մինչեւ ջազային, էստրադայինից մինչեւ քնարական երգեր եւ այլն… Կովկասի եւ Անատոլիայի շրջանների այս ավանդական երաժշտությունը, որի մեջ այս բազմաթիվ հնչողությունները՝ հին կամ ավելի նոր, բախվում են արեւելյան մերձավոր ինքնությունների սահմաններին, հաճախ ունեն ընդհանուր եւ տոկուն պատկանելություն՝ միախառնվելով եւ միահյուսվելով գործիքների ու երաժշտության հնչյուններին եւ այս ժողովուրդների համար ընդհանուր միեւնույն ուղղությանը: «Ջիվանին» արդեն շատ տարիներ կատարում է հայ ավանդական երաժշտություն: Ոճը՝ առանց հատուկ տարիքի, Արեւելքի հազարամյա գմբեթի ներքո, որտեղ յուրաքանչյուրը կճանաչի հուզվելու աստիճան ծանոթ մի շնչառություն»:                                  

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առաջին անգամ վայր դրեցի ֆոտոխցիկը… հուզմունքից խեղդվելով… (ֆոտոշարք)

Հաջորդ գրառումը

Հայաստանի եւ Լիբանանի «կիթառի դեսպանը». Մկրտիչ Միքայելյան

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի եւ Լիբանանի «կիթառի դեսպանը». Մկրտիչ Միքայելյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական