Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Քեբեքի նահանգային խորհրդարանում երեք հայուհիներ

Ըստ երեւույթին օտարերկրյա երկրների օրենսդրական մարմինների ընտրություններում հայուհիներն ավելի հաջողակ են, քան հայ տղամարդիկ: Կանադայի Քեբեք հայաշատ նահանգում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրած երեք հայուհիներ՝ Միշել Մեթլաքու, Սելին Հայթայան եւ Սոնա Լախոյան, հաղթանակ են տարել եւ անդամ դարձել նահանգային խորհրդարանի: Նրանցից առաջինն ու երրորդը անդամ են Քեբեքի լիբերալ, իսկ երկրորդը՝ «Ապագա» կուսակցություններին:

Հույս տածենք, որ երեք հայուհիների արձանագրած հաջողությունը ոգեւորիչ կլինի համապետական ընտրությունների հայազգի թեկնածուների, հատկապես հայուհիների համար: