Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տիգրան Մանսուրյան. հանդիպում ԵՊՀ-ում

09/12/2022
- 09 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս Երեւանի պետական համալսարանում հյուրընկալվեց կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։

Հանդիպման բացումն արվեց  Տ. Մանսուրյանի կենսագրության ներկայացմամբ։ Ծաղկաքաղի տեսքով թվարկվեց կոմպոզիտորի ստեղծագործություններից ամենակարեւորները, որոնք հնչել են նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։

Խոսք տրվեց նաեւ  ԵՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին։

Ռեկտորի խոսքով, հարգանքն ու սերը դեպի մեծ կոմպոզիտորն անսահման են,քանի որ այն ժառանգությունը,որը նա է մեզ թողել եւ դեռ թողնում է` անգին են, եւ մենք պետք է գնահատենք դա։

– Մենք հպարտ ենք եւ շատ ուրախ` մայր բուհի պատերի ներսում հյուրընկալելու ձեզ, հարգարժան պարոն Մանսուրյան,- ասաց ԵՊՀ-ի ռեկտորը։

 Տ. Մանսուրյանը հուշանվեր ստացավ ռեկտորից եւ շնորհակալական խոսքեր երեկոն իրենց համալսարանում անցկացնելու համար։

Էկրաններին ցուցադրվեցին Տիգրան Մանսուրյանի կյանքից, ստեղծագործությունների ստեղծման ընթացքից, հարցազրույցներից, համատեղ աշխատանքներից հատվածներ, որոնցով կարճ ֆիլմ էր պատրաստվել։

Տ. Մանսուրյանն իր խոսքում նշեց, որ երիտասարդների եւ տարբեր տարիքի մարդկանց ու խմբերի հետ նման հանդիպումներ շատ է ունեցել, սակայն մինչեւ այսօր չի կարողանում  առօրյա շփման վերածել դրանք, ավելացնելով, որ նման հանդիպումները «տոն» են իր համար։

Ներկաները սիրված կոմպոզիտորին ականջալուր լսում էին եւ հիանում նրանով։ 

Պարոն Մանսուրյանը պատմեց, որ իր ծննդավայր Բեյրութում չի եղել երաժշտական դպրոց, հետեւաբար ինքը ինքնուրույն է սովորել նոտաները եւ սկսել նվագել։

– Մի բան է,որ ձեզ այս կամ այն գիտելիքներն են տալիս ուսուցիչները, մեկ այլ բան է,երբ դու դա ինքդ ես հայտնաբերում եւ սկսում ճանաչել դասականների թելադրածը,-ասաց Տիգրան Մանսուրյանը։

Ներկաները գերագույն հաճույքով լսեցին կոմպոզիտորի ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը` Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» ֆիլմի մեղեդին, որը վերաբերում էր պատերազմի ավարտին եւ խաղաղությանը։ Հավելեց, որ այն նվիրում է հայրենիքը պաշտպանող զինվորներին։

Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հիման վրա Մանսուրյանի ստեղծած երգով էլ  միջոցառման փակմանը ելույթ ունեցան մայր բուհի ուսանողները։

ՆԱՏԱԼԻ ՄԻՆԱՍՅԱՆ

ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժնի (2-րդ կուրսի) ուսանող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զբոսաշրջային կենտրոնից մինչև առաջնագիծ մեկ քայլ է՝ Ջերմուկը վկա. Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Նորից մեծ երախտավորի մասին. ԱՐՏԱՇԵՍ ԱԲԵՂՅԱՆ

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026
05 Հունիսի, 2026

Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

05/06/2026
Հաջորդ գրառումը

Նորից մեծ երախտավորի մասին. ԱՐՏԱՇԵՍ ԱԲԵՂՅԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական