Ուրբաթ, Մայիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տաք գույներով ու բանաստեղծական ներշնչանքով

Գեղամ Մկրտչյան
22/05/2026
- 22 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
2
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գեղանկարչի «Անվերջ վերադարձը» հայրենի Գյումրի

Մայիսի 16-ին Սամվել Սեւադայի գեղանկարչական գործերի «Անվերջ վերադարձ» խորագրով անհատական հետահայաց ցուցահանդեսը բացվեց Գյումրիում՝ «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի  ցուցասրահում: Ներկայացված են արվեստագետի տարբեր տարիների ստեղծած ութ տասնյակից ավելի մեծակտավ աշխատանքներ:

Քաղաքիս ծնունդ արվեստագետները որտեղ էլ որ ապրելիս լինեն, պարբերաբար գալիս են հարազատ օրրան՝ իրենց հոգու պարտքը տալու ու նաեւ հոգեւոր նոր լիցք ստանալու: Այս իմաստն ունի նաեւ Սեւադայի ներկա ցուցահանդեսի խորագիրը: Գեղանկարիչ, լուսանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սեւադան նաեւ բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, ու նրա շատ գեղանկարներ իր բանաստեղծությունների տողերով են կոչվում եւ դրանց տրամադրության արտահայտություններ են: Հիմնական թեմաներն են, ինչպես ինքը նշեց, մարդն իր զգացմունքներով, հայրենի բնությունը, քաղաքային տեսարանները, իր սիրած գրական հերոսները, ուրույն տեղ ունեն հոգեբանական խորք ու խոհով կանացի կերպարները:

Ցուցահանդեսի բազմամարդ բացման ժամանակ, որին նկարչի բարեկամ եւ արվեստասեր համաքաղաքացիներից բացի ներկա էին նաեւ հյուրեր մայրաքաղաքից, հանրապետության տարբեր վայրերից, արտերկրից, նկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանը Սամվել Սեւադայի ամեն  աշխատանքը սիրո մի դրվագ որակեց: Իսկ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը մասնավորապես նշեց, թե գյումրեցիների եւ այս քաղաքը հավանողների համար սա սիրված միջավայր կլինի, որովհետեւ ամեն մեկը կարող է երկխոսել այս կտավների հետ, գտնել իր թաղը, գտնել իր հիշողությունը, իր մանկությունը:

Գեղանկարչական այս ուշագրավ ցուցահանդեսն այցելու արվեստասերների առջեւ բաց կլինի ամբողջ մեկ ամիս՝ մինչեւ հունիսի 16-ը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լիաննա Հարությունյանի հաջողությունները Բարսելոնում

Հաջորդ գրառումը

Իսրայելական կայքն ընդդեմ հակահայ արարքների

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողովհրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

Իսրայելական կայքն ընդդեմ հակահայ արարքների

Ամենաշատ ընթերցվածը

Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
Միջազգային

Ո՞ւմ համար է Ադրբեջանի սահմանի երկայնքով տներ կառուցում Փաշինյանը. Իթան Լևինս

20/05/2026

Ամերիկացի լրագրող Իթան Լևինսը տեսանյութ է հրապարակել է իր X էջում։ * «Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը բնակարանային...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել մայիսի 28-ի շքերթին, քանի որ չեմ զոհվել

21/05/2026

Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին Հարգելի՛ պարոն Պապիկյան, Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար ՀՀ վարչապետ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Յայտարարութիւն

15/05/2026

«Մեծերը եւ Միւսները»* Ճիշդ 30 տարի առաջ, մօտաւորապէս այս օրերուն, Հայաստանի արդարադատութեան նախարարութիւնը, փոխնարար Գագիկ Ճհանկիրեանի, ՀՀՇ այն ժամանակ ազդեցիկ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական